Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա
«Գազպրոմը» դադարեցրել է գազի արտահանումը Ֆինլանդիա։ kommersant.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ֆիննական Gasgrid օպերատորին։ Ռուսական ընկերությունը հայտնել է, որ մայիսի 21-ի ժամը 7:00-ից մատակարարումները դադարեցվում են։
Ֆինլանդիան հրաժարվել է կատարել Ռուսաստանի պահանջը՝ վճարել գազի դիմաց Գազպրոմբանկի կողմից արտարժույթը ռուբլու փոխակերպելու միջոցով։ Ավելի վաղ մատակարարումներից կտրվել էին Բուլղարիան ու Լեհաստանը, որոնք նույնպես չեն համաձայնել Մոսկվայի պահանջներին։
Ռուսաստանը Ֆինլանդիա գազ է մատակարարում արդեն մոտ 50 տարի։ Gasum-ում հայտնել են, որ ամռանը իրենք մտադիր են մատակարարել ֆին հաճախորդներին Balticconnector գազատարով, որը միացնում է Ֆինլանդիայի և Էստոնիայի գազափոխադրման համակարգերը Ֆիննական ծոցի հատակով։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում նախազգուշացրել են առանց ռուսական գազի ծանր ճգնաժամի մասին
- Ավստրիան հրաժարվել է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով
- Բուլղարիան հայտարարել Է ապրիլի 27-ից ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու մասին
- Գերմանիան ռեկորդային գումար կվճարի Ռուսաստանին գազի և նավթի համար
- Հայաստանը գազի դիմաց սկսել է վճարել ռուբլիով