Ես չեմ եկել Հայաստան, որ տղաս թուրքի հետ ամուսնանա. իրանահայ հայրենադարձ
«Հայրենիքն ու ազգը դրված են զոհասեղանին»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց սոցիոլոգ, իրանահայ հայրենադարձ Սարգիս Մկրտչյանը։
Նա նշեց, որ չի եկել Հայաստան, որ տղան թուրքի հետ ամուսնանա։
«Դրա համար Անկարա կգնայինք։ Մենք մեր ամբողջ էությամբ կպայքարենք այդ քաղաքականության իրականացման դեմ»,- ասաց Մկրտչյանը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանում կան ստրկամիտ հայեր, թուրքի անունը լսող ու վախից դողացող հայեր. «Նայեք Արարատ Միզոյանի և Չավուշօղլուի հանդիպման տեսանյութը, հարազատ հորը տեսներ, այդպես չէր ժպա, բերանը մինչև ականջները չէր բացի։ Դա այն Չավուշօղլուն է, որ հայերին գորշ գայլի նշանն է ցույց տալիս։ Սա հայի վախկոտ տեսակն է»։
«Խոսում ենք մարտի 1-ի մասին, կիզակետում Նիկոլ Փաշինյանն է, խոսում ենք 44-օրյա պատերազմի, 5000 զոհերի, Արցախի 75 տոկոսի կորստի մասին, կիզակետում Փաշինյանն է։ Խոսում ենք հղի կնոջը սպանելու ու փախնելու մասին, կիզակետում Նիկոլ Փաշինյանն է։ Փաստորեն, որտեղ մահ և արյուն, այնտեղ Նիկոլ Փաշինյան։ Եվ ոչ թե այս խոսքերից վատ է զգում, ընկնում է մտքերի մեջ, ընդհակառակը՝ հոգին փառավորվում է»,- ասաց Սարգիս Մկրտչյանը։
Նրա խոսքով, իրենց պայքարը գաղափարական պայքար է, «մարտի են դուրս եկել երկու հակադիր ուղղությունները՝ ազգայինն ու ապազգայինը, ազգայինն ու ՀՀՇ-իզմը և նրա մետաստազներից նիկոլիզմը»։
Ս. Մկրտչյանն ընդգծեց, որ ազգային մտածողության ուղղության հաղթանակն անխուսափելի է, այլ տարբերակ չկա, քանի որ հակառակն ազգի ու հայրենիքի վերացումն է։
Նա ասաց, որ երբեք Հայաստանի ու Սփյուռքի միջև այսպիսի խզում չի եղել, Սփյուռքն այսքան օտրաված չի եղել Հայաստանից։
«Դժգոհություններ, քննադատություններ եղել են։ Անձամբ ես քննադատել եմ, բայց այս խզումն առաջացել է հատուկ նպատակով ու քաղաքականությամբ, որի մշակողներից ու գործադրողների մեկը Սփյուռքի հարցերի գլխավոր կամակատարն է։
Փորձեցին սփյուռքը պառակտել, արդյունք չի տվել։ Դրա վկայությունն է Սինանյանի զայրույթը, երբ վերջես այցելել էր Սիրիա և Լիբանան, որտեղ իրեն ցույց են տվել իր իսկական տեղը։ Այսօր տեղեկացա, որ այդ այցելությունների հետևանքով Իրան այցելությունը չեղարկել է։ Հաջորդ անգամ եթե նման այցելություն լինի, խոստանում եմ, իր պորտն ավելի հստակ տեղը կդնեն»,- ասաց Ս.Մկրտչյանը։
Նրա խոսքով, հրապարակում հավաքվածները պատռելու են այս կամ այն ավազակապետի ձեռքով գծված և մեզ պարտադրվող քարտեզները։
«Հայաստանը այսօր թուլացել է, բայց չի մեռել։ Սա է իմ մայրաքաղաքը, ոչ ոք չի կարող ինձ պարտադրել արտագաղթել, և ես մեկին հանձնելու հայրենիք և Ացախ չունեմ։
Կեցցե Հայաստանը, կեցցե Արցախը, կեցցե հայ ազգը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան