Քրեական գո՞րծն է, որ պետք է կոտրի ամեն փորձությունով անցած և այժմ պայքարի մեջ գտնվող մարդկանց. Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը գրում է.
«Իշխանական հերթական անճոռնի և չոռոտ հրամանով այս պահին խուզարկություն է իրականացվում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում, ուշադրություն՝ 2021 թ. ձմռանը մի քանի մուրացկանի օգնելու հանար:
Հարց է առաջանում. ի՞նչ են փնտրում: Ասում են, որ մի 10-15 հազար մարդու տվյալներով ցուցակներ են փնտրում:
Դրանից հետո կանցնեն փնտրելու պատերազմի վերջին օրերին 90%-ով չպայթած Իսկանդերի մարտագլխիկը:
Սա, որ զուտ իմանաք, թե Արամ Գրիգորյանը և մենք բոլորս ինչ «լրջությամբ» ենք վերաբերվում մարդկանց գլխին սարքելու նպատակով ձոնված ձեր հետապնդումներին:
Քրեական գո՞րծն է, որ պետք է կոտրի ամեն փորձությունով անցած և այժմ պայքարի մեջ գտնվող մարդկանց:
Դուք հոմ հիմար չեք...»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել, բայց բերման ենթարկվեց
- Ինձ թվում է՝ քրեորեն պատժելի արարք չէ մուրացկանին օգնելը. Արթուր Վանեցյանի օգնական
- Արթուր Վանեցյան. Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում
- Խուզարկություն է իրականացվում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում. Բաբայան
- Իշխանությանը խորհուրդ կտամ զուր չտանջվել, քանի որ մարդկանց օգնելը մեր համար կարևոր առաքելություն է. Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում