Կապիտուլյանտի ճտտիկով գրիչով
Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Կառավորությունից ավելի վաղ հայտնել էին, որ Փաշինյանն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Բրյուսելում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր գրել էր. «Բրյուսելում գտնվող իմ վստահելի աղբյուրները հայտնում են, որ վաղը փաշինյան - ալիև հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բերելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը:
...
Խնդրեմ. ստացեք խաղաղության դարաշրջան կոչվող Հայաստանի ու Արցախի հիմա արդեն անվերապահ կապիտուլիացիան. . .»։
Հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հույս հայտնեց, որ «Բրյուսելում մեր հայրենակիցները մոտիկից կողջունեն մեր հայրենադավ իշխանություններին»։
Հարակից հրապարակումներ`
- Ստացեք խաղաղության դարաշրջան կոչվող Հայաստանի ու Արցախի հիմա արդեն անվերապահ կապիտուլիացիան. Ղազինյան
- «Հրապարակ». Այս անգամ Բրյուսել կատարած այցին ՌԴ-ն ինչպես է արձագանքելու
- Փաշինյանը մայիսի 22-ին կմեկնի Բրյուսել՝ Ալիևի հետ հանդիպելու
- Աշոտյանի տեղեկություններով՝ մայիսի 23-ին Բրյուսելում տեղի կունենա Նիկոլի և Ալիևի հերթական հանդիպումը
- Նիկոլ Փաշինյանը քրեական օրենսգրքի 299 հոդվածով փաստարկված պետական դավաճան է․ Արթուր Ղազինյան
- Ըստ Բայրամովի, Նիկոլը Բրյուսելում համաձայնվել է Հայաստանի 7 բնակավայրեր հանձնել թուրքերին. Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան