Ուկրաինան Օդեսայի նավահանգստում արգելափակել է թուրքական 21 նավ
Ուկրաինան Օդեսայի նավահանգստում արգելափակել է թուրքական 21 նավ, Կիևը դրանք օգտագործում է որպես կենդանի վահան: Aydınlık թերթի տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Մեզ հասած տեղեկություններով՝ Օդեսայի նավահանգստից դուրս գալու թույլտվություն ստացած նավերից 21-ը պատկանում են Թուրքիային: Ուկրաինան չի ցանկանում, որ այդ նավերը հեռանան՝ փաստելով առկա «վտանգը»՝ նկատի ունենալով ծովում մնացած ականները։ Ռուսաստանը բացեց անվտանգության միջանցք, բայց դեռ թույլ չեն տալիս նավերը դուրս գան: Բայց դրա իսկական նպատակն այլ էԼ Եթե օտարերկրյա նավերը հեռանան, ապա ուկրաինացիները կդառնան թիրախ, և Օդեսան կընկնի: Այդ պատճառով ուկրաինացիները բաց չեն թողնում օտարերկրյա նավերը, այդ թվում՝ 21 թուրքական նավը: Թուրքական նավերի պահման պատճառներից մեկն էլ սա է, եթե ռուսները Օդեսայում օպերացիա սկսեն և հարվածեն թուրքական նավերին, ենթադրվում է, որ լարվածություն կառաջանա թուրք-ռուսական հարաբերություններում»,-գրում է թերթը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող 40 դոնոր երկրների երկրորդ հանդիպումը կկայանա մայիսի 23-ին
- Շոյգուն Պուտինին զեկուցել է ուկրաինացի զինյալներից «Ազովստալ»-ը և Մարիուպոլը ամբողջությամբ ազատագրելու մասին
- Հունաստանի ԱԳՆ-ն բողոքում է իր օդային տարածքի սահմանները Թուրքիայի կողմից աննախադեպ խախտումներից
- Արդյոք ԱՄՆ նախագահ Բայդենը կայցելի Ուկրաինա
- Թուրքիան ակնկալում է, որ Պուտինի այցը տեղի կունենա Անկարայում Նովակի բանակցություններից հետո
- Հունաստանը խնդրում է ՆԱՏՕ-ին օգնել Ուկրաինային պաշտպանելու Օդեսան