Աշխարհում ավելացել է կապիկի ծաղիկի հաստատված դեպքերի թիվը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է կապիկի ծաղիկի վարակի մոտ 80 դեպք։ Եվս 50 դեպք ուսումնասիրվում է։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը։
«Վերջին բռնկումները, որոնք հաղորդվել են 11 երկրներից, տիպիկ չեն, քանի որ դրանք տեղի են ունեցել այն երկրներում, որոնք էնդեմիկ չեն», - նշված է կազմակերպությունը Թվիթերում։
Նշվում է, որ ԱՀԿ-ն գործընկերների հետ միասին աշխատում է հասկանալու կապիկի ծաղիկի բռնկման տարածվածության աստիճանն ու պատճառները։
Հաղորդագրության համաձայն, հիվանդությունը տարածվում է սերտ շփման միջոցով, ուստի այն մարդիկ, ովքեր սերտ կապի մեջ են հիվանդի հետ, վարակվելու ավելի մեծ վտանգի տակ են։ Այս կատեգորիան ներառում է բուժաշխատողներ, ընտանիքի անդամներ և սեռական զուգընկերը:
ԱՀԿ-ի նախօրեին հայտարարել էր վարակի 37 հաստատված դեպք։
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը կարող է փոխանցվել նաև մարդկանց միջև: Սովորաբար դա թեթև հիվանդություն է, մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ:
Կապիկի ծաղիկի ախտանշաններն են՝ ցան, ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն:
Կապիկի ծաղիկի վարակի դեպքեր են հայտնաբերվել Իսպանիայում, Պորտուգալիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում։
Հարակից հրապարակումներ`
- Bloomberg. Կապիկի ծաղիկը փոխանցվում է սերտ կամ սեռական շփման միջոցով
- ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել կապիկի ծաղիկի պատճառով
- Բելգիայում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկի առաջին դեպքը
- Ավստրալիայում հայտնաբերվել է մարդու՝ կապիկի ջրծաղիկով վարակվելու առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան