Բոլորիս մոտ մտահոգություն է, ինչ են Բրյուսելում պարտադրելու Փաշինյանին. Էլինար Վարդանյան
«Բոլորիս մոտ մտահոգություն է, թե ինչ է Փաշինյանը «բանակցելու» Բրյուսելում։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչ են Բրյուսելում պարտադրելու Փաշինյանին»,- Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները» թեմայով քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նա նշեց, որ Փաշինյանը գնում է Հայաստանի անունից պայմաններ և պահանջներ ընդունելու և վերադառնալու։
Խոսելով մարտահրավերների մասին, նա ասաց, որ ամենալուրջ ներքին մարտահրավերներից է հասարակության մոտ եղած խորը ատելությունը։
«Այս իշխանություն համարվող խմբակը չորս տարում կարողացավ այն վիճակի հասցնել մեր հասարակությունը, որ չարությունն ու ատելությունը դարձել է այսօրվա հասարակությանը մշտապես ուղեկցող գործոնը։
Ամենալուրջ մարտահրավերներից պետք է լինի վերացնել այն չարությունը, որը սերմանել են այս իշխանությունները։ Այդ ատելությունը կարող է պայթել մի տեղ, որտեղ մենք ինքներս էլ չենք պատկերացնում։ Մեր խնդիրը պետք է լինի հասարակության մեջ ստեղծել համերաշխության մթնոլորտ»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա նշեց, որ հաջորդ մարտահրավերը, որը առկա է մեր պետությունում՝ ժողովորդավարության իսպառ բացակայությունն է։
«Հայաստանում այսպիսի հեղհեղուկ, կոտրված ժողովրդավարություն դժվար էր պատկերացնել»,-ասաց Էլինար Վարդանյանը։
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանն ուղղակի խաղում է կրակի հետ. Սոս Հակոբյան
- ԶՈւ հետ կապված այսօր գրեթե ունենք զրոյական վիճակ. Տիգրան Աբրահամյան
- Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով
- Շատ կարևոր է այս փուլում ճիշտ կողմնորոշվել, երկիրը ճիշտ ուղեգիծ որդեգրի. Արմեն Ռուստամյան
- Կապիտուլյանտի ճտտիկով գրիչով
- Ինչո՞ւ ոստիկանության զորքերը պոստ չեն պահում, կամ էլ՝ պահում են 10-15 տոկոսի չափով. Տիգրան Աբրահամյան
- Ստացեք խաղաղության դարաշրջան կոչվող Հայաստանի ու Արցախի հիմա արդեն անվերապահ կապիտուլիացիան. Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները