Առավոտյան ժամը 08։00-ից Երևանում կմեկնարկեն ավտոերթեր, բողոքի անհնազանդության ակցիաներ. Իշխան Սաղաթելյան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները վաղն առավոտյան ժամը 08։00-ից Երևանում կրկին կիրականացնեն ավտոերթեր, բողոքի անհնազանդության ակցիաներ։
«Առավոտյան ժամը 08։00-ից Երևանում կմեկնարկեն ավտոերթեր, բողոքի անհնազանդության ակցիաներ։ Առավոտից կրկին կշարունակվի մեր պայքարը բուռն քայլերով ու գործողություններով, անհնազանդության ակցիաներով։ Մեկ անգամ ևս մեր հայրենակիցներին կոչ եմ անում միանալ վաղվա ակցիաներին, ավտոերթերին»,- Ֆրանսիայի հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ նրանք, ովքեր ունեն մեքենաներ, ապա կարող են միանալ քաղաքի տարբեր հատվածներում տեղի ունեցող ակցիաներին, իսկ քաղաքացիները վաղը երթևեկությունը կարող են կազմակերպելիս մեքենան վարել առավելագույնը 15 կմ/ժամ արագությամբ՝ դրանով ևս մեկ անգամ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով երկրում տեղի ունեցող պրոցեսներին։
Սաղաթելյանն ասաց, որ հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ դեռ որոշում չկա, լրացուցիչ կտեղեկացնեն, վաղը երեկոյան կներկայացնեն մյուս օրերի ծրագիրը։
«Ամեն ինչը կազմակերպված, ազգային ոգով գնում ենք առաջ»,- ասաց Սաղաթելյանը՝ ցանկացողներին հրավիրելով Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տիրում է ազգային մթնոլորտ, իսկ «ապազգայինները մեր երկրում տեղ չունեն»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով
- Նիկո՛լ, մի հատ նայի քանի վարչապետ է եկել քո հետևից՚ Իշխան Սաղաթելյանը՝ կառավարական առանձնատների դիմաց
- Մարդիկ դուրս են գալիս և ստիպում մեզ՝ բոլորիս, պայքարել. Արթուր Վանեցյան
- «Ովքեր են պաշտպանում կառավարական ամառանոցում գտնվող իշխանությանը՝ թուրքերը»
- Մենք փողոցային ավանտյուրիստներ չենք ի տարբերություն գործող իշխանությունների. Վանեցյան
- Իշխան Սաղաթելյանը հրապարակեց խաղաղության վերաբերյալ ընդդիմության սկզբունքային դիրքորոշումը
- Այս իշխանություններն իրենց քայլերով փորձում են հանձնել Արցախի մնացած հատվածը. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան