Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։ Այս մասին հայտնում են կառավարությունից։ Նա առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում այսօր նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Yerkir.am-ը գրում է, որ Բրյուսելում հայերը Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «Նիկո’լ, դավաճան» վանկարկումներով: Ցուցարարները, մասնավորապես, հավաքվել էին Եվրախորհրդարանի շենքի մոտ, որտեղ պետք է կայանար Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Ցուցարարները պարզել էին Արցախի ու Հայաստանի դրոշները ու վանկարկում էին՝ «Նիկո՛լ, դավաճան»:
Տեսանյութը՝ Yerkir.am-ում։
Հարակից հրապարակումներ`
- Կապիտուլյանտի ճտտիկով գրիչով
- Ստացեք խաղաղության դարաշրջան կոչվող Հայաստանի ու Արցախի հիմա արդեն անվերապահ կապիտուլիացիան. Ղազինյան
- Փաշինյանը մայիսի 22-ին կմեկնի Բրյուսել՝ Ալիևի հետ հանդիպելու
- Աշոտյանի տեղեկություններով՝ մայիսի 23-ին Բրյուսելում տեղի կունենա Նիկոլի և Ալիևի հերթական հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան