2020 թ. նոյեմբերի 10-ով պատերազմը չի ավարտվել, մեր իրավիճակը գնալով վատանում է. Կարեն Վրթանեսյան
«Պարտությունը չի ավարտվել, ըստ էության պատերազմն էլ չի ավարտվել։ Մենք այդ փուլն անվանում ենք 44-օրյա պատերազմ, բայց գլոբալ հայ-ադրբեջանական պատերազմը չի կանգնել»,- Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները» թեմայով քննարկմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նա ընդգծեց, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ով պատերազմը չի ավարտվել, մեր իրավիճակը գնալով վատանում է։
Վրթանեսյանի խոսքով, բանակում շատ լուրջ է կադրային խնդիրը։
«Կադրեր կային 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ Ինչ զինվորական ճանաչում եմ, կամ դուրս են եկել Զինված ուժերից կամ պատրաստվում են մոտակա ժամանակ դուրս գալ։ Խայտառակ վիճակ է։
Մենք գիտենք, որ պաշտպանության բանակն, ըստ էության, կազմաքանդել են Երևանում նստած այսպես ասած իշխանությունները»,- ասաց ռազմական փորձագետը։
Ի տարբերության ՀՀ իշխանությունների, Ադրբեջանը, Կարեն Վրթանեսյանի խոսքով, որևէ վայրկյան չի դադարել իր բանակը կառուցելուց, ուժեղացնելուց, ամեն օր աշխատում են ռեֆորմների վրա, նոր սպառազինություն են ներկրում, պնդում են, որ անցնում են Թուրքիայի բանակի, այսինքն ՆԱՏՕ-ի բանակի ստանդարտների, ավելացնում են ռազմական բյուջեն։
«Ադրբեջանի համար պատերազմը չի ավարտվել»,- ընդգծեց Վրթանեսյանը։
Նա կարծում է, որ շատ լուրջ է իրական ու մոտալուտ վտանգը, որ մենք ընդհանրապես կարող է չլինենք այս տարածաշրջանում։
«Ես կարծում եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի պլաններն են ուղղակի Հայաստանը ֆիզիկապես գրավել, հնարավորինս հայկական տարրից այս տարածքն ազատել, դրանից հետո յուրացնել այս տարածքը, կարող են կիսել։
Վստահեցնում եմ՝ այստեղ նույնիսկ հայկական ինքնավարություն էլ չի լինի քաղաքական առումով»,- ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ԶՈւ հետ կապված այսօր գրեթե ունենք զրոյական վիճակ. Տիգրան Աբրահամյան
- Շատ կարևոր է այս փուլում ճիշտ կողմնորոշվել, երկիրը ճիշտ ուղեգիծ որդեգրի. Արմեն Ռուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան