Նիկոլ Փաշինյանն ուղղակի խաղում է կրակի հետ. Սոս Հակոբյան
«Այս հակասությունների շրջանում, հաշվի առնելով Եվրամիության, ԱՄՆ, հատկապես ՌԴ դերակատարումը մեր երկրում, Նիկոլ Փաշինյանը ուղղակի խաղում է կրակի հետ»,- Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները» թեմայով քննարկմանն ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
Նա նշեց, որ Փաշինյանն «անընդհատ, մերթ ընդ մերթ թռչելով երեք ոտանի երկու աթոռների վրա, աշխարհաքաղաքական շպագատ է փորձում իջնել, որը ճողվածքներ է բերելու և իր մոտ, և Հայաստանի, որը դժրար է լինելու վերականգնել»։
Սոս Հակոբյանը նշեց, որ գալու է կուլմինացիոն կետը, երբ վերջապես պետք է կատարի ընտրություն՝ որ կողմին տված խոստումներ է ի կատար ածում։
«Փաշինյանը ստիպված է անելու այդ ընտրությունը, ուզի կամ չուզի, կամ այդ ուժերն իր փոխարեն կանեն մոտակա ժամանակահատվածում, գուցե ամիսների մասին է խոսքը գնում։
Ընդդիմության, տասնյակ հազարավոր քաղաքացիների գործողությունները փողոցում միտված է, որպեսզի այդ ընտրությունը կատարեն հենց քաղաքացիները, բանը չհասնի նրան, երբ Փաշինյանի՝ ամեն օր աշխարհաքաղաքական կենտրոններին խաբելու արդյունքում այդ կենտրոններից որևէ մեկը կորոշի ինքը հեռացնի Փաշինյանին։ Այդ գործընթացը տեղի կունենա մեզ համար լուրջ խնդիրներով»,- ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակը։
Նա նշեց, որ այսօր Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը հասկանալի երկիր դարձնելու հարցը փորձում է լուծել ընդդիմությունը, որովհետև այս եղանակն այդ խնդրի լուծման հնարավորինս նվազ ցավալին է։
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- 2020 թ. նոյեմբերի 10-ով պատերազմը չի ավարտվել, մեր իրավիճակը գնալով վատանում է. Կարեն Վրթանեսյան
- ԶՈւ հետ կապված այսօր գրեթե ունենք զրոյական վիճակ. Տիգրան Աբրահամյան
- Շատ կարևոր է այս փուլում ճիշտ կողմնորոշվել, երկիրը ճիշտ ուղեգիծ որդեգրի. Արմեն Ռուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան