Ադրբեջանը կրակոցներ է արձակում Գեղարքունիքի գյուղերի ուղղությամբ՝ անօրինական ներկա լինելով ՀՀ ինքնիշխան տարածքում. Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Ադրբեջանական կրակոցները երեկ ու դրանից մի քանի օր առաջ Գեղարքունիքում եղել են առավելապես այն դիրքերից, որոնք 1 տարուց ավելի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է:
Մայիսի 21-ի` երեկվա ՀՀ պաշտոնապես հաստատած կրակոցները, որոնցից ՀՀ զինծառայող էր վիրավորում ստացել, եղել են Նորաբակ գյուղի հարևանությամբ:
Դրանից մի քանի օր առաջ էլ կրակ են բացել Վերին Շորժայի հարևանությամբ, այդ թվում` գյուղի սարատեղիի ուղղությամբ: Սարատեղիում բացառապես քաղաքացիական բնակիչներ են:
Քանի որ ՀՀ ներխուժած ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները գտնվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ, բնակիչներին պատկանող արոտավայրերում, խոտհարքներում, վարելահողերում, այդ նաև ագրեսիվ կրակոցներն իրական վտանգ են մարդկանց կյանքի ու առողջության համար, խաթարել են նրանց բնականոն կյանքը:
ՀՀ զինծառայողները անմիջականորեն պաշտպանում են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, ապահովում են երկրի ու մարդկանց անվտանգությունն ադրբեջանական զինծառայողների հանցագործություններից:
Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանություններն են պատասխանատուն այս դիտավորյալ հանցավոր ոտնձգությունների` Գեղարքունիքում մայիսի 21-ին ՀՀ զինծառայողի առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության բնականոն կյանքն ու անվտանգությունը խաթարելու, մարդկանց նկատմամբ շարունակվող ագրեսիայի համար»:
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել. ՊՆ
- Ադրբեջանը միշտ է հավակնություններ ունեցել Հայաստանի տարածքների նկատմամբ. Թաթոյան
- Շուշին ադրբեջանական օկուպացիայի ներքո է, որ տեղի է ունեցել պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքներով. Թաթոյան
- ՔՊ-ի «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության պատճառով թուլանում են մեր դիրքերը միջազգային ասպարեզում. Թաթոյան
- Խրամորթում, Փառուխում տեղի ունեցածը Փաշինյանի առաջ քաշած կործանարար քաղաքական գաղափարի արդյունք է. Թաթոյան
- Թաթոյան. Շատ հաճախ պաշտոնյաները դառնում են իրենց անպատասխանատու հայտարարությունների գերին
- Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերում ՀՀ գործող իշխանությունները լեգիտիմություն այլևս չունեն. Թաթոյան
- Արման Թաթոյան. Վտանգը կդառնա կործանարար, եթե...
- ՀՀ ու Արցախի անվտանգությունը վնասող հայտարարություններ անող պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության. Թաթոյան
- Փաշինյանի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար. Թաթոյան
- Ադրբեջանցիների ներկայությունն անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը սահմանային բնակավայրերում. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին