Առողջություն 12:53 22/05/2022 Հայաստան

Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` վերջին շաբաթների ընթացքում աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության շուրջ  80 դեպք առնվազն 12 երկրում, և ևս 50 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են եվրոպական ինը երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա և Շվեդիա), ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։ Մինչ այժմ, հիվանդության դեպքերն արձանագրվել են Աֆրիկյան երկրներում կամ կապված են եղել այդ երկրներ ճանապարհորդության հետ։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):

Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:
Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Ռիսկի հավանական գործոններից է՝ համապատասխան ջերմային մշակման չենթարկված, վարակված կենդանիների մսի օգտագործումը: Վարակի փոխանցումը մարդուց մարդու սահմանափակ է և հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով և/կամ ախտահարված հյուսվածքի հետ երկարատև սերտ շփման արդյունքում։

Հայտնի է, որ կապիկի ծաղիկը փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Վարակի դեմ մասնահատուկ բուժում կամ պատվաստանյութ դեռևս չկա, սակայն վարկած կա, որ բնական ծաղիկի դեմ նախկինում ստացված պատվաստումը ապահովում է կապիկի ծաղկի արդյունավետ կանխարգելումը:
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:

Չնայած այն փաստին, որ հիվանդությունն ընթանում է շատ ավելի թեթև, ախտանշաններն ինքնուրույն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը՝ 1%-10%):
 
Կապիկի ծաղկի կանխարգելման նապատակով անհրաժեշտ է.

• խուսափել ախտանշաններ ունեցող անձի հետ երկարատև սերտ շփումից,
• չներկրել Էկզոտիկ կապիկներ (պրիմատներ) և կրծողներ,
• կենդանական միս կամ դրանց մասեր պարունակող բոլոր մթերքները ենթարկել բավարար ջերմային մշակման, որը պաշտպանում է ինչպես այս, այնպես էլ՝ այլ վարակիչ հիվանդություններից,
• կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։

«Եթե ճամփորդել եք Աֆրիկայում կամ շփում եք ունեցել այնտեղից վերադարձած անձի հետ՝ մաշկի ցանավորման և այլ ախտանշանների դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել վարակաբանի խորհրդատվության»,- նշում են կենտրոնից։

Հայաստանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:20
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ
ԱՄՆ 45-րդ նախագահ, հանրապետական նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի...
Աղբյուր` Panorama.am
00:16
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության չեմպիոն
Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
Աղբյուր` Panorama.am
23:03
Լիանա Գյուրջյանը՝ ծանրամարտի Մ23 առաջնությունում Եվրոպայի չեմպիոն, Մարգարիտա Առաքելյանը՝ փոխչեմպիոն
Լեհաստանում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի ներկայացուցիչ, 87 կգ քաշային Լիանա...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Արարատ», Վեստ Արմենիա» և «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբների հայտարարությունները
«Արարատ» ֆուտբոլային ակումբն  անդրադարձել է հայկական ֆուտբոլի շուրջ ներկայումս ստեղված իրավիճակին. «ՀՖՖ նախագահի՝...
Աղբյուր` Panorama.am
22:28
Վրաստանից արտաքսվել են օտարերկրյա 60 քաղաքացիներ, այդ թվում թnւրքեր և ադրբեջшնցիներ
Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ջրհեղեղ Իսպանիայում. կառավարությունը օգնություն է խնդրում ԵՄ-ից
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խնդրել է միջոցներ տրամադրել Եվրոպական համերաշխության հիմնադրամից՝ օգնելու իր երկրին վերականգնվել այս դարում...
Աղբյուր` Panorama.am
20:46
Ծավ գյուղի անտառամերձ հատվածում հրդեհ է, քամու պատճառով առկա է դեպի անտառ տարածման վտանգ
Նոյեմբերի 2-ին, ժամը 14:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հունաստանի հայոց թեմի ներկայացուցիչներ և ուխտավորներ են եկել Մայր Աթոռ՝ եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով
Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի թեմական կառույցների...
Աղբյուր` Panorama.am
20:19
Բժիշկ Մյասնիկովը թվարկել է ամենաառողջարար ըմպելիքները
Սովորական մաքուր ջուրը, թեյը և սուրճն ամենաառողջ ըմպելիքներն են։ «Ռոսիա 1» ալիքի «Բժիշկ Մյասնիկով» հաղորդման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:43
Արցախցիների խնդրանքով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ՍԴ
ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է...
Աղբյուր` Panorama.am
19:27
Նիկոլը նաև լվանում է Թուրքիայի արյnւնnտ երեսը վերջինիս՝ ԵՄ հնարավոր անդամագրության գործընթացում. Աշոտյան
«Հայոց ցեղասպանության ուրացումը ոչ թե Միրզոյանի, այլ անձամբ Փաշինյանի նախաձեռնությունն է»
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջուլիետա Ավանեսյանը` ծանրամարտի Մ20 առաջնությունում Եվրոպայի չեմպիոն
Պոկում և հրում վարժություններում ևս Ավանեսյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին։
Աղբյուր` Panorama.am
19:02
Հաջորդ շաբաթ 100 դրամների կրիզիս է լինելու. Մեսրոպ Մանուկյան
 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այցելել է «Երևան ավտոբու» ՓԲԸ, ծանոթացել է...
Աղբյուր` Panorama.am
18:48
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտից քաղաքացուն իջեցնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը
Նոյեմբերի 2-ին, ժամը 16:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:35
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին կայցելի Հայաստան
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի և կբանախոսի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:28
Մեծ Մանթաշի մոտակայքում հրդեհից ջերմահարվել են եղևնու և սոճու տնկիներ
Նոյեմբերի 2-ին, ժամը 15:13-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Մանթաշ ...
Աղբյուր` Panorama.am
18:19
ՀՖՖ փոխնախագահը՝ հավաքականի գլխավոր մարզչի ու Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով երկրպագուների ակցիաների մասին
«Այն տարբերակը, որ մենք ընտրում ենք, չի լինելու հայաստանցի»,- ասել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը՝ պատասխանելով Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Քանյե Ուեսթը 1 միլիարդ դոլարով վավերագրական ֆիլմ է նկարահանել իր մասին
Ռեփեր Քանյե Ուեսթը  իր մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել. «Ո՞ւմ անունով» ֆիլմի համար նա ծախսել է 1 միլիարդ դոլար։ Variety-ի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ակցիա՝ «Արարատ»-«Փյունիկ» խաղի ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով
Հայաստանի  Պրեմիեր լիգայի «Արարատ» - «Փյունիկ» խաղի ժամանակ երկրպագուները  ակցիա են իրականացրել՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
17:30
COP29-ը՝ Ադրբեջանում, COP17-ը՝ Հայաստանում․ քաղաքական հատուցո՞ւմ
Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր և COP17-ը  2026թ,-ին անցկացվելու է մեր...
Աղբյուր` Panorama.am
17:18
Դիզայներները նորաձևության տարօրինակ հնարք են մտածել, որը խոստանում է դառնալ ձմեռան գլխավոր թրենդ
Վերջին Նորաձևության շաբաթներին հայտնի բրենդների դիզայներները հաճախ դիմում էին մեկ պարզ, բայց միևնույն ժամանակ անսովոր հնարքի։ Burberry-ի,...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում հաղթել է կարճ ծրագրում
Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը Կազանում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում լավագույն արդյունքն է...
Աղբյուր` Panorama.am
16:42
Հրդեհ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում
Նոյեմբերի 1-ին երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային...
Աղբյուր` Panorama.am
16:30
Իրանը լուրջ հարվшծ կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. հոգևոր առաջնորդ
Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ ի պատասխան Թեհրանի և Մերձավոր Արևելքում իսլամական դիմադրության ուժերի նկատմամբ թշնամական քայլերի։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Նախկին ՀՀԿ-ական, «Զովք»-ի փոխտնօրեն, «Պրոֆալ»-ի տնօրեն և այլք․ Աննա Հակոբյանի հետ ընթրած «հաջողակ տղամարդիկ»
Oragir.News-ը մանրամասներ է ընթրիքից, որին մասնակցելու համար «Իմ քայլը» հիմնադրամին նախապես 1 միլիոն դրամ պետք է վճարեին։
Աղբյուր` Panorama.am
16:00
Սերբիայում երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել, երկրում սգո օր է
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքին։
Աղբյուր` Panorama.am
15:32
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի մինչև 20 տարեկաների չեմպիոն
Նա նվաճել է նաև փոքր բրոնզե և փոքր ոսկե մեդալներ
Աղբյուր` Panorama.am
15:19
Արցախյան հանրությունը պետք է իմանա` ովքե՞ր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել. Ստեփանյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում
12:04 02/11/2024

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}