Երևանում Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացմանը երիտասարդները բարձրացել են բեմ ու պարզել Արցախի դրոշը
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության բացման պաշտոնական արարողությունը: Առաջնությանը մասնակցող երկրների ներկայացման արարողությունը Հայաստանի դրոշակակիրը Նարեկ Մանասյանն էր։
Այն պահին, որ պետք է ելույթ ունենար վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, դահլիճից բեմ են բարձրանում երիտասարդներ ու պարզում Արցախի Հանրապետության դրոշը։ «Հայաստան» դաշինքից տեղեկանում ենք, որ նրանք եղել են «Երիտասարդի ձայն»-ի անդամները։
Հանդիսատեսը ծափահարում է նրանց ու վանկարկում «Արցախ, Արցախ»։
Այնուհետև բեմ են բարձրանում անվտանգության աշխատակիցներ՝ նրանց հեռացնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան