Քաղաքական 18:56 23/05/2022 Հայաստան

Ռուսամետները Հայաստանը տեսնում են միութենական մեջ, արևմտամետները՝ թրքահպատակ

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Երեկվա գրառումս բազմաթիվ մեկնաբանությունների առիթ դարձավ։ Ուղղակի զարմանալի է, թե պարզ, հասկանալի միտքը ինչպիսի «խորը» ենթադրությունների է բերում։

Այս գրառմամբ պատասխանում եմ բոլոր ընդդիմախոսներիս, եթե իհարկե, գոնե այս անգամ հասկանան։
-Իմ գրառման մեջ ես որևէ կողմնորոշում ունեցող ուժի նկատմամբ, լինի այն արևմտամետ, թե ռուսամետ համակրանք չեմ հայտնել։ Արձանագրել եմ մի պարզ , տրամաբանական հարց՝ եթե օտարերկրյա, արևմտամետ գործիչը կարող է Հայաստանում զբաղվել քաղաքականությամբ, ապա ինչու՞ նույն օտարերկրյա , բայց ռուսամետ գործիչը չի կարող։ Եթե այս պարզ արձանագրման մեջ տրամաբանություն չեք տեսնում, խնդրում եմ հեռացեք իմ ընկերների ցանկից և հետևեք ձեր պաշտելի քարոզիչներին։

-Գրառման մեջ հատուկ շեշտել էի, որ երբևէ Անդրանիկ Միհրանյանի կողմնակիցը չեմ եղել։ Եվ հանկարծ , Գարիկ Մելքոնյանը, «խորը» եզրակացության է հանգում․ «Ինչ փոխվեց, որ այժմ նման պահանջով հանդես չեք գալիս? Այն ժամանակ սխալ էիք , հիմա ճիշտ?»։

Ի՞Նչ ասես․․․ 2005թ․ Ղրղստանի հեղափոխությունից հետո,  Անդրանիկ Միհրանյանը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ Ղրղստանը պետք է բաժանել Ղազախստանի և Ուզբեկստանի միջև։  Պատկերացնում էի, , նաև հետո  իմացա, թե սա ինչ զայրույթ էր առաջացրել Ղրղզստանում։ Իհարկե , չեմ ընդունում Անդրանիկ Միհրանյանի տեսակետներն,  այնպես,  ինչպես չեմ ընդունում Արա Պապյանի տեսակետները։ Պա՞րզ է։ Թե՞ ձեզ համար անհասկանալի է արևմտամետ կամ ռուսամետ չլինելը։

-Բացատրեմ, ինձ համար անընդունելի են բոլոր տեսակի կողմնորոշումները։ Մենք ոչ թե մտածում ենք Հայաստանի հզորացման և ըստ իրավիճակի դաշնակիցներ ունենալու մասին, այլ ելնելով անձնական շահերից դառնում ենք կամ ռուսական կամ արևմտյան կողմնորոշումների գերի։ Հիշենք, որ Բագրատունյաց թագավորությունն ընկավ արևմտամետ Վեստ Սարգիսի ջանքերի շնորհիվ։

Արևմտամետության պատճառով 1920թ․ կորցրեցինք Կարսը։ Ռուսամետության պատճառով,1921թ․ կորցրեցինք Արցախը։ Այսօր էլ արևտամետության պատճառով կորցնում ենք Արցախը, հետո ․․․Այսօր արևմտամետություն նշանակում է թրքամետություն։ Այսօր ռուսամետները ցանկանում են Հայաստանը տեսնել Միութենական պետության մեջ, արևմտամետները՝ թրքահպատակ Հայաստան։ Ես դեմ եմ երկու տարբերակներին»։ 

Այնուհետև Իշխանյանը շարունակում է գրել իրավիճակի շուրջը հաջորդ գրառմամբ. 

«Քպ-ի նախընտրական կարգախոսն էր․ «Կա ապագա կա»։ Անկախ այն բանից, թե քպ-ին  ով ինչպես էին վերաբերում , ամեն դեպքում, բոլորի կողմից այն ընկալվում էր, որպես դրական տեսլական։ Բայց , արդյո՞ք , «ապագա» բառի իմաստը միայն դրական է։

Հետևողականորեն սպասարկելով, ժամանակին իրենց հավաքագրած օտար ուժերի գործակալներն իրենց տերերին, սրանք Հայաստանը տանում են դեպի, այո՛ ապագա, այն է ապագա վերացում։ Բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին շատերն ասում են, որ Արցախի հարցում «նշաձողն» իջեցվել է։ Ո՛չ, «նշաձողը» չի իջեցվել, այլ ՝ վերացել է, իջել է Հայաստանի տարածքային ամբողջության «նշաձողը»։
Ո՞րն է լինելու սրա շարունակությունը, կամ Հայաստանի, հայ ժողովրդի ապագան։

Այս ամենը հանդուրժելու դեպքում մեզ սպասվում է ասորիների ճակատագիրը, կամ ապագան։ Ողջ պատմական Հայաստանի տարածքում , որտեղ տեր-տիրական կլինեն թուրքերն ու ադրբեջանցիները, էթնիկ հայերը կբնակվեն մի քանի գյուղերում, ուր կայցելեն այլ երկրներից, այսօր սփյուռքահայ կոչվող էթնիկ հայերը, մեր «բարեկամ», «հայասեր» եվրոպացիները, հումանիտար օգնություն կբերեն, էթնոգրաֆիական ուսումնասիրություններ կանեն, թեզեր կպաշտպանեն։

Այս ամենի դեմն առնելու համար պետք է ապստամբել․․․Վաայ, մոռացել էի, միայն խաղաղ ձևով, օրենքի սահմաններում, չէ՞ որ մենք քաղաքակիրթ, բռնություն, ատելության խոսք մերժող ժողովուրդ ենք»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}