«Մի պոկեք Արցախի դրոշը» հորդորին մետրոյի աշխատակցուհին պատասխանեց՝ «աղջիկ ջան, գնայիր կռվեիր»
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները Մետրոպոլիտենում ակցիա իրականացնելու ժամանակ մետրոյի գնացքի վագոնի վրա փակցրեցին Արցախի փոքրիկ դրոշը։ Մետրոպոլիտենի աշխատակիցները սկսեցին այն պոկել։
«Մի պոկեք Արցախի դրոշը, մի նմանվեն թուրքի։ Մեկ էլ թուրքն է պոկում Արցախի դրոշը։ Հիմա թուրքը նայում և ուրախանում է»,- դիմելով դրոշը պոկողներին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
«Արցախի դրոշի տեղ կա, ոչ թե գնացքի վրա։ Արցախի դրոշը ձեզ լոզունգ մի դարձրեք։ Աղջիկ ջան, գնայիր կռվեիր, ոչ թե հիմա աթոռի կռիվ տայիր»,- ասաց Մետրոպոլիտենի աշխատակիցը՝ շարունակելով մեկ այլ աշխատակցի հետ եղունգներով քերել փակցված Արցախի դրոշը։
Արեգնազ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մի շուկային երևույթի ականատես եղավ ակցիայի ժամանակ. «Երիտասարդներից մեկը Արցախի դրոշի փոքրիկ ստիկերներից փակցրել էր մետրոյի գնացքի վրա։ Ուղեկցորդուհին և կարծեք գնացքի վարորդն այնպես ջանադրաբար էին քերում Արցախի փոքրիկ դրոշը, ինչպես թուրքերը, երբ Արցախում կանգնեցրել էին մեր երեխաների միկրոավտոբուսն ու դանակով քերում էի դրոշը։ Նրանց արարքն էլ պետք է հանրային պարսավանքի առարկա դառնա, որպեսզի որևէ մեկի մքտով չանցնի անարգել Արցախի դրոշը»։
Հարակից հրապարակումներ`
- Ավտոերթեր՝ Երևանում
- Առավոտյան ժամը 08։00-ից Երևանում կմեկնարկեն ավտոերթեր, բողոքի անհնազանդության ակցիաներ. Իշխան Սաղաթելյան
- Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ