Զելենսկին օրենք է ստորագրել ռուսական գործողություններին աջակցող անձանց ակտիվների բռնագրավման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությանն աջակցող անձանց ակտիվների բռնագրավման կարգը սահմանելու մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Գերագույն Ռադայի կողմից 2022 թվականի մայիսի 12-ին ընդունված «Ֆիզիկական անձանց ակտիվների հետ կապված պատժամիջոցների արդյունավետության բարելավման մասին Ուկրաինայի որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Զելենսկու գրասենյակը մեջբերում է արել օրենքից. «Պատժամիջոցների ենթարկված անձանց ակտիվների բացահայտման և բռնագրավման ընթացակարգը, որը վերաբերում է այս կամ այն կերպ Ուկրաինայի դեմ օկուպանտների ագրեսիայի աջոկցողներին, թշնամիների հաշվին արագ և արդյունավետ կերպով կլրացնի ուկրաինական բյուջեն»։
Գերագույն Ռադան այս օրենքի առաջին տարբերակն ընդունել է ապրիլի 21-ին, սակայն այն Զելենսկին իր առաջարկներով վերադարձրել է խորհրդարան՝ նիստերի ժամանակ վերանայման համար։ Փոփոխված փաստաթղթի ընդունումից հետո Ուկրաինայի նախագահը ստորագրել է այն։
Հարակից հրապարակումներ`
- Ռումինիան կարող է դուրս գալ Եվրատեսիլից՝ իր միավորները խարդախությամբ Ուկրաինային տալու սկանդալի պատճառով
- Բրիտանական թագավորական ընտանիքն ապաստարան է տրամադրում ուկրաինացի փախստականներին
- Ուկրաինան Օդեսայի նավահանգստում արգելափակել է թուրքական 21 նավ
- Բարձրաստիճան սպաները պահանջում են քրեական գործ հարուցել գնդապետ Արայիկ Մուրադյանի նկատմամբ
- Ավելի քան 1900 ուկրաինացի զինյալներ «Ազովստալ» գործարանից դուրս են եկել և գերի հանձնվել. Շոյգու
- Արդյոք ԱՄՆ նախագահ Բայդենը կայցելի Ուկրաինա
- Զելենսկին Ռադա է ներկայացրել Ուկրաինայում ռազմական դրությունը երկարացնելու մասին օրինագիծը
- ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը պարզաբանել է, թե ինչու ՀԱՊԿ ուժերը չեն մտնի Ուկրաինա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան