Թալինում հիմնվել է 7,5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան
Ակբա բանկի աջակցությամբ Թալինում հիմնվեց ևս մեկ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան։ 7,5 հեկտար տարածք զբաղեցնող «Թալին-2» կայանը կապահովի տարեկան 10,5 մլն կՎտ էլեկտրաէներգիա:
Նախագիծն իրականացնելու համար անցկացվել է հանրային 4 լսում և փորձագետների որոշմամբ ընտրվել է Թալինը. այստեղ արևային օրերի քանակն ավելի շատ է, ինչը կանաչ էներգիայի արտադրման գլխավոր պայմաններից մեկն է։
Արևային կայանը սկսել է աշխատել փետրվարից։
«Մեր գործընկերների հետ դեռևս նախագծային փուլում սկսեցինք աշխատանքները: Բավականին շատ հարցեր կային, որոնց պատասխանները դեռ չգիտեինք, բայց ճանապարհ անցանք իրենց հետ: Ընթացքում օգտագործեցինք բանկային որոշ պրոդուկտներ, վարկային միջոցներ կիրառվեցին նաև միջազգային ֆոնդերով: Արդյունքում ստացանք հետաքրքիր պրոյեկտ»,- նշում է Ակբա բանկի վաճառքների խթանման և ռեգիոնալ կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանը:
Էլեկտրակայանն ունի 5ՄՎտ դրվածքային հզորություն. «Թալին-2»-ի շնորհիվ տարեկան կկանխվի 10,200 տոննա ածխաթթու գազի արտանետում:
Մանրամասն՝ տեսանյութում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան