Փաշինյանը թաքցնում է, Միշելը մանրամասներ հրապարակում
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տարածել է հայտարարություն Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքում։
«Նման ձևաչափով մեր երրորդ քննարկումն էր։ Մենք կենտրոնացել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի հետ ԵՄ հարաբերությունների զարգացման վրա։ Քննարկումն անցավ անկեղծ և արդյունավետ։
Մենք վերանայեցինք հարցերի ամբողջ փաթեթը: Մենք մանրամասն քննարկեցինք հումանիտար հարցեր, այդ թվում՝ ականազերծման, կալանավորներին ազատելու և անհայտ կորածների ճակատագրի լուծմանն ուղղված ջանքերի վերաբերյալ։
Արձանագրել ենք հետևյալ արդյունքները.
Սահմանային խնդիրներ
Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա Սահմանային հանձնաժողովների համատեղ առաջին նիստը։ Դրա ընթացքում կանդրադառնան բոլոր հարցերին, որոնք վերաբերում են սահմանազատմանը և ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ:
Կապակցում
Ղեկավարները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է շարունակել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Նրանք համաձայնության են եկել Արևմտյան Ադրբեջանի ու Նախիջևանի և Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային փոխադրումերի շուրջ։
Մասնավորապես նրանք համաձայնության են եկել սահմանների կառավարման, անվտանգության, հողի հարկի, ինչպես նաև տրանսպորտային կանոնների շուրջ միջազգային փոխադրումների համատեքստում։ Առաջիկա օրերին փոխվարչապետերը կշարունակեն այս աշխատանքը։
Խաղաղության պայմանագիրը
Առաջնորդները համաձայնել են առաջ տանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղության պայմանգրի շուրջ քննարկումները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը կառաջնորդեն այս գործընթացը։ Ի հավելումն սրա, ես երկու ղեկավարներին համար շեշտեցի, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը։
Սոցիալ-տնտեսական զարգացում
ԵՄ-ն երկու կողմերի հետ կշարունակի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը ձգտում է տնտեսական զարգացման` ի շահ երկու երկրների և նրանց բնակչության:
Ես նաև շեշտեցի բնակչությանը երկարաժամկետ կայուն խաղաղության նախապատրաստելու կարևորությունը։ ԵՄ-ն պատրաստ է այս հարցում մեծացնել իր աջակցությունը։
Մենք պայմանավորվեցինք սերտ կապի մեջ մնալ և նորից հանդիպել նույն ձևաչափով մինչև հուլիս-օգոստոս»։
Ուշագրավ է, որ Հայաստանի կառավարությունն այս պայմանավորվածությունների վերաբերյալ մանրամասներ չի հրապարակել, դրանք ներկայցրել է ընդհանուր գծերով։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Կարապետյան. 5 աղետաբեր ժամ Բրյուսելում
- Վարուժան Գեղամյան. Ինչի մասին են գիշերը Բրյուսելում փաստացի պայմանավորվել Փաշինյանը և Ալիևը
- Բրյուսելյան պայմանավորվածությունները
- Բոլորիս մոտ մտահոգություն է, ինչ են Բրյուսելում պարտադրելու Փաշինյանին. Էլինար Վարդանյան
- Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով