Զոհված զինծառայողների հարազատները չեն ուզում Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դատավոր Բիշարյանը
Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով Հակոբ Մարտիրոսյանի և Արծվիկ Մինասյանի բողոքի քննության շրջանակներում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց: Նիստին ներկա զոհված զինծառայողների հարազատները նույնպես դեմ են, որ գործը քննի Կարեն Բիշարյանը։
«Տուժողի իրավահաջորդներս պահանջում ենք, որ բավարարեք այդ միջնորդությունը, քանի որ մենք բոլորս չենք ուզում այս դատավարությունը վարեք դուք, լինեք նախագահողը։ Կարծում ենք, դու կբավարարեք մեր ցանկությունները՝ հասկանալով, որ մենք այսօրվա դրությամբ այս երկրի այն քաղաքացիներն ենք, որ թե ասելու, թե պահանջելու իրավունք ունենք»,- դատարանում հայտարարեց զոհված զինծառայողներից մեկի հարազատը։
Բողոքաբերների միջնորդության հիմքում այն է, որ Կ. Բիշարյանի նախագահությամբ դատարանն օրենքով ստեղծված համարվել չի կարող, քանի որ նրան բողոքը մակագրվել է դատարանի նախագահի կողմից՝ ձեռքով։
Այնուհետև դատարանը հետացավ խորհրդարական սենյակ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի ժամը 17։00-ին։
Զոհված զինծառայող Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծնողներով պահանջում են դատավոր Բիշարյանն ինքնաբացարկ հայտնի, որովհետև վստահություն չունեն նրա նկատմամբ, քանի որ մակագրումն այդ դատավորին տեղի է ունեցել ձեռքով և իրենց ներկայացրած փաստերով չի մնացել որևէ արձանագրություն, որով այբբենական կարգի պահպանումը կփաստվի։
«Հետևաբար, մենք՝ ծնողներս, նույնպես անվստահություն ենք հայտնում դատավորին, պահանջում ենք հարգանք մեր վշտի նկատմամբ, թող ինքնաբացարկ հայտնի, նորից կատարվի դատավորի ընտրություն, առավել ևս արդեն հնարավոր է էլեկտրոնային տարբերակով մակագրությունը կատարել։ Եթե հանկարծ մեր պահանջը չհարգվեց, հավաքելու ենք բոլոր ծնողներին ու թույլ չենք տալու, որ դատավարությունը շարունակվի»,- ասաց Տոնոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ են քրեական հետապնդման մարմիններն անգործություն դրսևորում և Փաշինյանի նկատմամբ գործ չեն հարուցում. Փաստաբանը՝ դատավորին
- Պահանջում ենք հավաստիացում՝ դատական նիստը չի ընդհատվի, դատավորը չի փախչի դահլիճից. Կարին Տոնոյան
- Դատավորը հետաձգեց Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքի քննությունը
- Նիկոլ Փաշինյանը քրեական օրենսգրքի 299 հոդվածով փաստարկված պետական դավաճան է․ Արթուր Ղազինյան
- Փաշինյանի պատասխաններում առերևույթ պետական դավաճանության բազմաթիվ փաստեր կային. Արծվիկ Մինասյան
- Առերևույթ սա համապատասխանում է պետական դավաճանության հանցակազմին. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի գործողությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան