«Բերդ»-ի պարուհիները՝ սարյանական գույների տարազներով
Մայիսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է «Բերդ» պարային անսամբլը։
Պարուհիները բեմ են դուրս եկել «սարյանական գույներով». նրանց տարազները սարյանական ոճով և գույներով են։
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մայիսի 22-30-ը։ Առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու 200-ից ավելի բռնցքամարտիկներ 39 երկրից։
(Լուսանկարը՝ «Բերդ» պարային անսամբլի ֆեյսբուքյան էջից)։