Հայկական շոկոլադի արտադրությունը նվազել է
Հայաստանում շոկոլադի և հրուշակեղենի արտադրությունն այս տարվա առաջին եռամսյակում նվազել է։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2022 թվականի հունվար-մարտին շոկոլադի և շաքարե հրուշակեղենի արտադրությունը նվազել է 28․5%-ով՝ կազմելով 1 553.3 տոննա։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 2 հազար 171.9 տոննա շոկոլադ։
36.8%-ով էլ նվազել է տորթերի, հրուշակների (պիրոժնիներ), ալյուրե թարմ (ոչ երկարատև պահման) այլ հրուշակեղենի, թխվածքաբլիթի, մեղրաբլիթի և համանման արտադրատեսակների արտադրությունը։
Մասնավորապես, եթե 2021 թ-ի հունվար-մարտին արտադրվել է 2 հազար 957.5 տոննա հրուշակեղեն, ապա այս տարվա առաջին եռամսյակում՝ 1 868.8 տոննա։
Նշենք, որ նշված ժամանակահատվածում 44․8%-ով նվազել է պաղպաղակի արտադրությունը։ Ըստ վիճակագրության՝ 2022 թ-ի հունվար-մարտին արտադրվել է 821.3 լիտր պաղպաղակ, իսկ 2021թ-ի նույն ժամանակահատվածում՝ 1 488.1 լիտր։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին