Աշխարհում փախստականների և ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է 100 միլիոնը. ՄԱԿ
Փախստականների և ներքին տեղահանվածների թիվը, որոնք աշխարհում առաջին անգամ լքել են իրենց տները զինված հակամարտությունների, բռնությունների և հալածանքների պատճառով, գերազանցել է 100 միլիոնը, երկուշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR), գրում է ՏԱՍՍ-ը։
«Մարդկանց թիվը, որոնք ստիպված են եղել փախչել հակամարտություններից, բռնություններից և հալածանքներից, պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 100 միլիոնը», - ասվում է ՄԱԿ ՓԳՀ-ում:
Գերատեսչությունում պարզաբանել են, որ 2021 թվականի վերջին «աշխարհում հարկադիր տեղահանված մարդկանց թիվը հասել է 90 միլիոնի»՝ «բռնության նոր ալիքների կամ ձգձգված հակամարտությունների պատճառով այնպիսի երկրներում, ինչպիսիք են Աֆղանստանը, Բուրկինա Ֆասոն, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Մյանման, Նիգերիան և Եթովպիան»: Բացի այդ, Ուկրաինայի իրադարձությունները 2022 թվականին հանգեցրել են «8 մլն մարդու տեղաշարժի այդ երկրի ներսում, գրանցվել է նաև ավելի քան 6 մլն փախստական»:
«Հարյուր միլիոնը դաժան ցուցանիշ է, որը և՛ սթափեցնող, և՛ մտահոգիչ է: Դա ռեկորդ է, որը երբեք չպետք է գերազանցվի», - ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին: Նա հիշեցրել է, որ փախստականներին և ներքին տեղահանվածներին մարդասիրական օգնությունն իրենից ներկայացնում է խնդրի «ամոքիչ, այլ ոչ թե բուժում»:
«Միտումը շրջելու համար միակ պատասխանը կարող է լինել խաղաղությունն ու կայունությունը»,- եզրափակել է Գրանդին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան