10 ամենահարուստ մարդկանց կարողությունը գերազանցել է աշխարհի բնակչության 40%-ի ունեցածը
10 ամենահարուստ մարդկանց կապիտալը գերազանցում է Երկրի բնակիչների 40%-ի ընդհանուր կարողությունը և կազմում է 12,7 տրիլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Oxfam բարեգործական և մարդասիրական կազմակերպությունը։
2688 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը գերազանցում է մոլորակի 3,1 միլիարդ ամենաաղքատ մարդկանց ընդհանուր կարողությունը: «Ընդ որում, երկու տարում միլիարդատերերի թիվն աճել է 573-ով»,-նշել է կազմակերպությունը։
Oxfam-ը հավելել է, որ 20 ամենախոշոր դոլարային միլիարդատերերի կապիտալն ավելի բարձր է, քան Աֆրիկայի Սահարա անապատից հարավ գտնվող պետությունների ՀՆԱ-ն։ Ամեն 30 ժամը մեկ նոր միլիարդատեր է հայտնվում աշխարհում։
Զեկույցում նշվում է, որ երկու տարվա ընթացքում աշխարհում միլիարդատերերի ընդհանուր կարողությունն աճել է ավելի արագ, քան վերջին 23 տարիներին։ Նրա ընդհանուր կապիտալն այժմ հավասար է համաշխարհային ՀՆԱ-ի 13,9%-ին, ինչը երեք անգամ գերազանցում է 2000թ. Ամենաշատը սկսել են վաստակել էներգետիկ ընկերությունների սեփականատերերը, ինչպես նաև սննդի ոլորտում աշխատողները։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով ռուս միլիարդատերերը մեր օրում կորցրել են գրեթե 40 մլրդ դոլար
- Հայտնի է դարձել ամենաշատ գումար կորցրած միլիարդատերը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան