Բրյուսելյան պայմանավորվածությունները
Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
Հարակից հրապարակումներ`
- Բոլորիս մոտ մտահոգություն է, ինչ են Բրյուսելում պարտադրելու Փաշինյանին. Էլինար Վարդանյան
- Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով
- Կապիտուլյանտի ճտտիկով գրիչով
- Փաշինյանը մայիսի 22-ին կմեկնի Բրյուսել՝ Ալիևի հետ հանդիպելու
- Արշակ Կարապետյանը ներկայացրել է պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Բրուտյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան