Spiegel. Վերջին տարիներին Էրդողանն իրեն կրկնակի գործակալի պես է պահել
Der Spiegel-ի լրագրող Մաքսիմիլիան Փոփն գրել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «փորձի հակամարտել» Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, քանի որ նա չի ցանկանում անվերապահորեն հավանություն տալ դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը:
Նրա կարծիքով՝ Թուրքիայի ղեկավարն արգելափակում է Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ՝ իր համաձայնության դիմաց ինչ-որ բան ստանալու համար։ Օրինակ՝ զենքի մատակարարման սահմանափակումների վերացումը, ինչպես նաև երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցների արտահանձնումը Թուրքիա։
«ՆԱՏՕ-ն ճիշտ կվարվեր, եթե չտրվեր Էրդողանի պահանջներին… Վերջին տարիներին Էրդողանն իրեն կրկնակի գործակալի պես է պահել»,-պնդում է լրագրողը։
Նա նշել է, որ Թուրքիան, լինելով դաշինքի անդամ, զենք է գնել Ռուսաստանից և «պատերազմով սպառնացել» ՆԱՏՕ-ի գործընկեր Հունաստանին։
Նյութի հեղինակը կարծում է, որ երկրի տնտեսական ճգնաժամի պատճառով Թուրքիայի ղեկավարը վախենում է հաջորդ տարի նախագահական ընտրություններում պարտվել, ուստի առաջիկա ամիսներին նա «էլ ավելի լկտի» կվարվի Արևմուտքի հետ։
Փոփը կոչ է անում ՆԱՏՕ-ին վերջ տալ Էրդողանի «շանտաժին», քանի որ դա «վտանգավոր նախադեպ» է ստեղծում։ Մասնավորապես, Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչն էլ արդեն առաջ է քաշել դաշինք Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքի հաստատման իր պահանջները։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
- Թուրք ազգայնականների առաջնորդն ավելորդ է համարել Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ
- Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա
- Թուրքիան արգելափակեց ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինք մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը
- Թուրքիան պահանջում է F-35 կործանիչներ ՆԱՏՕ մոտք գործելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը հաստատելու համար
- Ֆինլանդիան 33 անձի արտահանձման Անկարայի պահաջից որևէ մեկին դրական պատասխան չի տրվել
- Ռուսաստանը չի համակերպվի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ, հայտարարել է Ռյաբկովը
- Ռուսաստանը դադարեցրել Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը Ֆինլանդիա
- Ֆինլանդիան ցանկանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել հաջորդ շաբաթվա կեսերին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան