
Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ մայիսի 17-23 հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 150 հիվանդ, գրանցվել է մահվան1 դեպք։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մայիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 939 դեպք, որոնցից 412 221 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 388 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8624 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 308 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 089 295 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում 6 օրում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 2 մարդ
- 03.05.2021. Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հաստատվել
- 02.05.2022. Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին