Մենք գործ ունենք ակնհայտ կողմնակալ դատարանի հետ․ Արծվիկ Մինասյան
Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով իջնորդությունը մերժելուն,ասաց իրենց կողմից բերվել են հստակ հիմքեր, որ սա օրենքի վրա ստեղծված դատարան չէ, և հետևաբար, խախտվում է արդար հետաքննության հիմնարար սկզբունքը։
«Դատավորն ակնհայտ իրավիճակ ստեղծեց, որ անկողմնակալ դիտորդի մոտ հստակ երևում էր նրա կողմնակալ վարքագիծը և՛ միջնորդությունը մերժելու, և՛ զոհված զինծառայողների հարազատների որպես գործով շահագրգիռ անձիք ներգրավվելու գործընթացում։ Նման վարքագծը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք գործ ունենք ակնհայտ կողմնակալ դատարանի հետ։ Դատավորն ու դատախազներն ակնհայտորեն գտնվում են մի դիրքի վրա, որով մերժում են բազմահազար հայրենակիցների խոսքի իրավունքը՝ դատարանում որպես շահագրգիռ կողմ հանդես գալու և իրենց պահանջները ներկայացնելու»,- հայտարարեց Մինասյանը։
Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը մերժեց «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը, որին միացել էին նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։
Նրա խոսքով՝ դատախազության և ընդհանրապես նախաքննական մարմնի հակաօրինական վարքագծն այն է, որ ներկայացվել են առերևույթ դավաճանության հանցակազմով քրեական գործի հարուցում Նիկոլ Փաշինյանի և մի շարք այլ պաշտոնատար անձանց նկատմամբ։ Ըստ Մինասյանի ՝ նրանք ոչ միայն աղավաղել են այս պահանջը, այլ փորձում են տեղափոխել մեկ այլ քրեական գործի շրջանակներում, որտեղ ըստ փաստերի կամ ամբողջ համակարգի ընդամենը մի մասն է։
«Փորձել են ներգրավելով որպես տուժողներ, ծածկադմբփոց անեն ամբողջ պետական դավաճանության գործը»։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների հարազատները պահանջել են որպես կողմ ներգրավվել
- Դատավոր Բիշարյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
- Մեր երեխաները, որ իրենց ձեզ պես պահեին, այսօր աթոռ չէինք ունենալու. զոհված զինծառայողի մայրը՝ դատավորին ու դատախազներին
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի