Գերմանիայում հաստատվել է կապիկի ծաղիկի 4 դեպք
Գերմանիայում գրանցվել է կապիկների ծաղիկով վարակվելու 4 դեպք։ Այս մասին Բեռլինում ճեպազրույցի ժամանակ հայտնել է Առաղջապահության նախարարության ներկայացուցիչը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Մինչ այժմ Գերմանիայում կա հաստատված չորս դեպք: Հնարավոր է կանխատեսել նոր դեպքեր՝ հաշվի առնելով հիվանդների շփումները և հիվանդության տարածման հնարավոր ուղիները։ Ինչպես գիտենք, հիվանդների մեծ մասը հեշտությամբ հաղթահարում է հիվանդությունը։ Առկա տեղեկությունների համաձայն՝ հիվանդության փոխանցումը հնարավոր է միայն սերտ շփման միջոցով։ Հետևաբար, մենք այժմ ելնում ենք այն փաստից, որ տարածման տեմպերը չափավոր կլինեն»,- ասել է Գերմանիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ Գերմանիայի բնակչության համար կապիկների ծաղիկ հիվանդությունը ներկայում գնահատվում է չափավոր։
Նշենք, որ կապիկների ծաղիկով վարակվելու դեպքեր են հայտնաբերվել մի քանի երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում, Գերմանիայում, Իսպանիայում:
Կապիկների ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է։ Սովորաբար դա հեշտ հիվանդություն է, և մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ: Կապիկի ծաղիկի սկզբնական ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն: Ցան կարող է զարգանալ, որը հաճախ սկսվում է դեմքի վրա, այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։
Հարակից հրապարակումներ`
- Բելգիան կապիկի ծաղիկով հիվանդների համար պարտադիր կարանտին է սահմանել
- Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ
- Աշխարհում ավելացել է կապիկի ծաղիկի հաստատված դեպքերի թիվը
- Bloomberg. Կապիկի ծաղիկը փոխանցվում է սերտ կամ սեռական շփման միջոցով
- ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել կապիկի ծաղիկի պատճառով
- Բելգիայում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկի առաջին դեպքը
- Ավստրալիայում հայտնաբերվել է մարդու՝ կապիկի ջրծաղիկով վարակվելու առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան