Լիլիթ Գալստյան. Բրյուսել՝ կապիտուլյացիայի նոր նշաձող
Դաշնակցական գործիչ, ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
«ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո կատարած հայտարարությունը ոչ միայն Արցախի հիմնահարցի վերջնական թաղման, այլև Հայաստանի կազմաքանդման և պետականության վերջնական կապիտուլյացիայի մասին է։
Ըստ էության․
1․ Ոչ մի խոսք արդեն մեկ տարի շարունակվող ադրբեջանական ագրեսիայի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարման և ադրբեջաբական զորամիավորումների ներկայության մասին։
2․ Ոչ մի խոսք գերիների վերադարձի մասին։
3․ Ոչ մի խոսք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի մասին․ հիմնահարցի տոտալ ուրացում և փակում։ Արցախի հիմնախնդրի կարգավորումն իջեցվել է «հարցերի» մակարդակի, որոնք կապված են Ղարաբաղի՝ ազգությամբ հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների հետ /այսինքն, եթե հայ մնա՝ դասագիրք, պարախումբ, պատի թերթ․․․/
4․ Պարտադրվում է սահմանազատման արագ ընթացակարգ, որն ուղղված է Հայաստանից տարածքներ պոկելուն, Արցախն Ադրբեջանին թողնելուն, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը։
5. Կոմունիկացիաներ կետի տակ հստակ է, որ Հայաստանն արձանագրելու է տարածքային, ավելի շատ ինքնիշխանության նոր կորուստներ։ Ադրբեջանն ու Թուրքիան տրանսպորտային թրատման են ենթարկելու Հայաստանը, որը նշանակում է, որ սահմանափակվելու է Հայաստանով մեր ազատ տեղաշարժը։ Սա հայաթափման և անվտանգային աներևակայելի սպառնալիք է։
6. Խաղաղության համաձայնագիր. Բնականաբար, սա արդեն վերջնագծվել է, և այն ազդարարելու է Հայաստանի վերջնական կապիտուլյացիան։ Մի բան, ինչի համար «Ժողովրդավարության» անգլոսաքսական պրոյեկտը 2018-ին Հայաստանում իշխանության բերեց այս ազգակործան պատուհասին։
7. Այս ամենին զուգահեռ ընթանում են Ռուբինյան-Քըլըչ բանակցությունները, որոնք իրենց հերթին նպաստում են Հայաստանի քաղաքական նոքդաունին։
8․ Սոցիալ-տնտեսական զարգացման ԵՄ խոստումները մոտավորապես համարժեք են Աֆղանստանում և արաբական աշխարհում ԱՄՆ -ի կողմից հաստատվող ժողովրդավարությանը։
Ձեր խորհուրդները մեր կործանման գինն ունեցան։
Եվ մինչ վիրտուոզորեն ընտրված մի ստոր կտոր-կտոր վաճառում է մեր պետականությունն ու երկիրն էլ հետը, ոմանք շարունակում են դեռևս իրենց պատկանող բնակարանում սուրճ խմել՝ չհավանելով ասենք Իշխանի ձայնը, Վանեցյանի սանրվածքը, Աշոտյանի մարզաշապիկի գույնը, իմ մարզական կոշիկները, հրապարակից հնչող «Զարթիր լաո»երգի մշակումը կամ խարույկներից բարձրացող ծուխը։
Դատաստան կա, կա դատաստան»։
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելյան հանդիպումը մեզ ստիպում է իշխանության հեռացման գործողություններին ավելի ուժեղ թափ հաղորդել. Գևորգ Գևորգյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ամեն ինչ կրկին ընթանում է հօգուտ Ադրբեջանի
- Անժելա Էլիբեգովա. Սա արդեն մեր ֆիզիկական գոյության հարց է
- Ակնհայտ է՝ շատ քիչ ժամանակ ունենք Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար. Վրթանեսյան
- Փաշինյանը թաքցնում է, Միշելը մանրամասներ հրապարակում
- Նաիրա Կարապետյան. 5 աղետաբեր ժամ Բրյուսելում
- Վարուժան Գեղամյան. Ինչի մասին են գիշերը Բրյուսելում փաստացի պայմանավորվել Փաշինյանը և Ալիևը
- Բրյուսելյան պայմանավորվածությունները