Կոչուբաևը՝ ոստիկանին. Դաջվածքիդ խաչը քեզ օգնական
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի ոստիկանի նկար ու գրել.
«Նկարի պարեկը այսօր հայհոյանքի ձևով ծանր վիրավորանք է հնչեցրել քաղաքացու հասցեին:
Ծանր վիրավորանքի հատկանիշներով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, ինչպես նաև դիմել եմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն լուծելու պարեկի կարգապահական պատասխնատվության հարցը:
Հ.Գ. Դաջվածքիդ խաչը քեզ օգնական: Ոչ մի ապօրինություն անհետևանք չի մնալու»։
Արձագանքելով գրառմանը՝ ԱԺ պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը գրել է. «Այս հարցով եկեք ֆիքսենք, որ նման քրեական ենթամշակույթի «ոստիկան», նման ոճի «ոստիկան» ՉԻ ԼԻՆԵԼՈւ: Պարոն Գոռ Աբրահամյան, հրավիրում եմ Ձեր ուշադրությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան