Հայաստանյան բանկերում ոչ ռեզիդենտների կողմից բացվել է 30 հազար հաշիվ
Հայաստանյան բանկերում վերջին մի քանի ամսում ոչ ռեզիդենտների կողմից բացվել է 30 հազար հաշիվ։
Այս մասին գրում է «Ինտերնետ առանց սահմանների» կազմակերպությունը՝ նշելով, որ դա նշանակում է, որ պատերազմի հետևանքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխվածները նախատեսում են որոշ ժամանակ անցկացնել Հայաստանում, ընդլայնել իրենց բիզնեսը կամ էլ բացել իրենց տնտեսական շահերի շրջանակում սեփական կենտրոնները։
Աղբյուրը գրում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Հայաստանը դարձել է ռուսալեզու ՏՏ մասնագետների, ակտիվիստների էմիգրացիայի կենտրոն։ Հայաստան է ժամանել ՌԴ 75 հազար քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- Պետերբուրգից Երևան ուղիղ չվերթներ կգործեն
- Հայաստանը՝ ռուսների ընտրած ուղղությունների թոփ եռյակում
- Ինչո՞ւ ռուսները շտապեցին Հայաստան. «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ռեպորտաժը
- Ռուսաստանցիները կարող են առանց տրանսֆերի թռչել 15 երկիր, այդ թվում՝ Հայաստան