Ասում են հույսը չի մեռնում՝ հույսով ապրողն է մեռնում. Հրաչյա Սարգսյան
«Մայիսի 23-ն է, ես վստահ եմ, որ քաղաքապետարանով այդ մրցույթը դնեինք՝ կկայանա: Ուղղակի չեմ հասցրել նայել մրցույթի փաթեթը, վստահ եմ՝ էլի միա բան այնպե չենք արել ոնց որ պետք է»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Երեմյանին դիմեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Հարություն Երեմյանը զեկուցեց Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանում շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայանի համար կրկնակի մրցույթ հայտարարելու հարցը՝ տեղեկացնելով, որ բանակցությունների արդյունքում մրցույթը կրկին չի կայացել և մայիսի 23-ին նոր մրցույթ են հայտարարել:
«Էլեկտրատրանսպորտ» ընկերության տնօրենը հավաստիացրեց, որ երկրորդ անգամ մրցույթը չկայանալու պատճառն արդեն ընկերության թերացումը չի եղել:
Հրաչյա Սարգսյանն արձագանքեց, թե ուրեմն Երեմյանն ընդունում են, որ առաջին մրցույթն ընկերության թերացման հետևանքով չէր կայացել:
«Էլեկտրատրանսպորտ» ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ գնումների համակարգողը փոխվել է և հույս հայտնեց, որ լավ կլինի, երրորդ մրցույթը վերջապես կկայանա:
«Ասում են հույսը չի մեռնում՝ հույսով ապրողն է մեռնում»,-արձագանքեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահի դրությամբ Ավինյանի թեկնածության վերաբերյալ անարդարացիության զգացողություն չունեմ. Հրաչյա Սարգսյան
- Գլխառադ չպետք է անեն, եթե հանկարծակի մի բան այնպես չգնաց… Հրաչյա Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան