Այս երեխաները դաժան պատերազմ են տեսել, հայրենիք են կորցրել. Մետաքսե Հակոբյան
Արցախ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․
«Այն ժամանակ, երբ Նիկոլը Բրյուսելում Արցախն ադրբեջանին է հանձնում, արցախցի մանուկները իրենց ողջ կամքը, ուժը, տաղանդը հավաքած, աշխարհին ցույց են տալիս սերը Հայրենիքի հանդեպ, արժանապատիվ խաղաղության մեջ Հայրենիքում ապրելու երազանք դարձած ցանկությունը: Այս երեխաները դաժան պատերազմ են տեսել, Հայրենիք են կորցրել...այս երեխաները գիտեն Հայրենիքի գինը. այն իրենց հարազատների կյանքն է արժեցել...այս երեխաները ուժեղ են, շա՜տ ուժեղ. նրանք կառչած են իրենց հող ու ջրին...փոքր են, բայց հրաշքների չեն հավատում, գիտեն, որ ուրիշը մեր փոխարեն նիկոլներին չի խանգարելու ազգակործան ծրագիրն իրականացնելու...
Հայկական ներկայիս իշխանությունները չեն թաքցնում. իրենք մի սրբություն ունեն՝ նյութը, շա՜տ փողը...նրանք ուրիշ գեն ունեն՝ ոչ հայկական, նրանց գենը ատում է Հային, Արցախն ու Հայաստանը...նրանք չվարանեցին ու զոհեցին մեր հազարավոր քաջորդիներին, առանց վարանելու մեր երեխաներին ու մեր Հայրենիքը փաթեթավորել ու վաճառում են թշնամուն...
Մեր ելքը մեկն է՝ միավորվել ու ապիկարներին թույլ չտալ կործանել մեր երեխաներին...
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան