Պեկինը Վաշինգտոնին կոչ է անում պահպանել «մեկ Չինաստանի սկզբունքը»
Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին զգույշ լինել Թայվանի հետ կապված իր հայտարարություններում և գործողություններում: Այդ մասին ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։
Նա այդպես է արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերին, որը ասիական այցի ժամանակ հայտարարել էր Թայվանը ռազմական ճանապարհով պաշտպանելու ԱՄՆ պատրաստակամության մասին։
«Մենք կոչ ենք անում ամերիկյան կողմին անկեղծորեն պահպանել «Մեկ Չինաստանի սկզբունքը» և չին-ամերիկյան համատեղ երեք կոմյունիկեն, պահպանել իրենց պարտավորությունները՝ Թայվանի անկախությանը չաջակցելու վերաբերյալ, զգույշ լինել Թայվանի հարցում իրենց խոսքերում և գործողություններում և որևէ ապակողմնորոշող ազդակ չուղարկել Թայվանի անջատողական ուժերին»,-Վենբինին մեջբերում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Թայվանը ՉԺՀ-ի տարածքի մի մասն է։ «Պեկինը վճռական գործողություններ կձեռնարկի՝ իր ինքնիշխանությունն ու անվտանգության շահերը պաշտպանելու համար»,-հավելել է նա։
Մայրցամաքային Չինաստանի և Թայվանի միջև պաշտոնական հարաբերությունները խզվել են 1949 թվականին։
Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանի կողմից հարցի ուժային լուծման դեպքում հետևանքները ողբերգական կլինեն երկու կողմերի համար։ Չինաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է կղզու հետ վերամիավորման Պեկինի հանձնառությունը:
Հարակից հրապարակումներ`
- Բայդենն աջակցում է Ճապոնիային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալու ձգտումներում
- Ասիա կատարած նրա այցի ժամանակ Բայդենի երկու թիկնապահներ արտաքսվել են Սեուլից
- Բայդենը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ, եթե նա լուրջ մտադրություններ ունենա
- Արդյոք ԱՄՆ նախագահ Բայդենը կայցելի Ուկրաինա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան