Դատավոր Բիշարյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով Հակոբ Մարտիրոսյանի և Արծվիկ Մինասյանի բողոքի քննության շրջանակներում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել: Զոհված զինծառայողների հարազատները նույնպես դեմ են, որ գործը քննի Կարեն Բիշարյանը։
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Բիշարյանը հայտարարեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը մերժում է։
Հիշեցնենք, որ բողոքաբերների միջնորդության հիմքում այն է, որ Կ. Բիշարյանի նախագահությամբ դատարանն օրենքով ստեղծված համարվել չի կարող, քանի որ նրան բողոքը մակագրվել է դատարանի նախագահի կողմից՝ ձեռքով։
Նշենք, որ բողոքը վերաբերում է նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ 2021թ. հունիսին ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը։ Մասնավորապես, նրանք պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։
Հարակից հրապարակումներ`
- Մեր երեխաները, որ իրենց ձեզ պես պահեին, այսօր աթոռ չէինք ունենալու. զոհված զինծառայողի մայրը՝ դատավորին ու դատախազներին
- Զոհված զինծառայողների հարազատները չեն ուզում Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դատավոր Բիշարյանը
- Ինչո՞ւ են քրեական հետապնդման մարմիններն անգործություն դրսևորում և Փաշինյանի նկատմամբ գործ չեն հարուցում. Փաստաբանը՝ դատավորին
- Ե՞րբ է Փաշինյանը հարցաքննվելու. զոհվածների ծնողները պատասխանի են սպասում
- Զինդատախազը մերժել է Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը. փաստաբան
- Վերաքննիչ դատարանից այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցագիր չեմ ստացել. զինդատախազը՝ զոհվածների ծնողներին
- Զոհված զինծառայողների ծնողները փակել են փողոցը. Պարոն Դավթյան, զարթնեք
- Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ, հարցաքննել և կալանավորել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան