Դիետոլոգը նշել է նիհարելու երեք գլխավոր սխալները
Դիետոլոգը նշել է քաշի կորստի երեք հիմնական սխալները, որոնք խանգարում են արդյունքի հասնել, վնասում են օրգանիզմին և հոգեբանությանը: Նրա խոսքը մեջբերում է Express-ը։
Դիետոլոգ Ջորջիա Էմմա Լաինգի կարծիքով՝ չափազանց խիստ դիետաները չեն աշխատում։ Նա դա բացատրել է նրանով, որ մարդը չի կարող մշտապես շատ սահմանափակ սնվել, և երբ դիետան ավարտվում է, նիհարելը կարող է ձախողվել, քանի որ մարդը սկսում է ուտել այն մթերքները, որոնք արգելված էին: Ավելին, սննդի սահմանափակումների պատճառով մարդը կարող է անընդհատ զգալ էներգիայի պակաս և կեղծ հոգնածություն:
Լաինգը հավելել է, որ կարճաժամկետ էքստրեմալ դիետաները սովորաբար կայուն արդյունք չեն տալիս, իսկ քաշը շատ արագ վերականգնվում է: Օրգանիզմը սթրեսի չենթարկելու և երազած մարմին ստանալու համար դիետոլոգը խորհուրդ է տալիս ավելի սահուն փոփոխությունների գնալ։ «Կայուն դիետաները, որտեղ դուք կարող եք ձեզ ավելի շատ բան թույլ տալ և երբեմն դեսերտ ուտել, հաճախ ամենաարդյունավետն են», - ասել է նա:
Սննդաբանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այն դիետաները, որոնց հետևելով մարդը չի ստանում բավարար քանակությամբ սննդանյութեր, վնասակար են և սխալ։ Քաշը կորցնելու այս մեթոդը կարող է արդյունավետ լինել կարճաժամկետ հեռանկարում, սակայն առողջությանը հասցված վնասը կարող է այնքան լուրջ լինել, որ ապագայում ազդի կյանքի որակի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը հայտնել է սննդատեսակների մասին, որոնք արագացնում են քաշի կորուստը
- Դիետոլոգները նշել են որովայնի ճարպից ազատվելու ուղիները
- Մասնագետի խորհուրդը՝ ինչպես նիհարել առանց նևրոզների և սննդի հանդեպ վախի
- Դիետոլոգը զգուշացնում է, թե որ դեպքերում պետք է հրաժարվել «ֆրանսիական նախաճաշից»
- Մասնագետը հայտնել է այն սննդամթերքների մասին, որոնք նվազեցնում են ալկոհոլի հանդեպ հակումը
- Դիետոլոգը զգուշացրել է թթու և տապակած սնունդի վտանգավորության մասին
- Դիետոլոգը խորհուրդ է տալիս հրաժարվել սպիտակ բրնձից
- 5 անհարմար հարց դիետոլոգին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին