Մեր երեխաները, որ իրենց ձեզ պես պահեին, այսօր աթոռ չէինք ունենալու. զոհված զինծառայողի մայրը՝ դատավորին ու դատախազներին
«2018 թվականին Հայաստանը գրավեց հրեշը, նստեց գահին ու մեզ տարավ պատերազմի, բանակը կազմալուծեց, մեր բոլոր հերոսներին աշխատանքից հանեց»,- Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությանն ասաց Արցախի հերոս զոհված Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան։
Նա դատավորին ասաց, որ Արցախը պաշտպանած հերոսի մայր է. «Գիտեք ի՞նչ է ասել որդիս, երբ նահանջի հրաման են տվել, ասել է՝ «նահանջի տեղ չկա, հետևում Արցախն է»։
«Հիմա այդ Արցախը չկա, ինչո՞ւ չկա։ Մեր բանակը կռվել է, հաղթել է, սա կանխամտածված պարտություն է՝ Նիկոլի հրամանով, որին դուք էլ եք ենթարկվում, վախենում եք՝ դհոլչուց բռնած, դամքաշով դուրս եկած, հանձինս՝ ձեզ։ Դուք չդատեք, վերևը չդատի, եվրոպական դատարանը չդատի, ու՞ր եք փախչելու երկնային դատավորից»,- ասաց տիկին Լիդան։
Դատավորը հարցրեց, թե որտեղի՞ց է վերցրել, որ փախչելու պատրաստակամություն ունի։
«Փախչելու եք։ Թուրքը մեկ տարուց գալու է ձեր կնոջը բռնաբարի՝ ձեր աչքերի առաջ, ինչպես եղել է Սումգայիթում, Բավքում, Կիրովաբադում։ Ձեզնից լավ տղերք էին, որ նրանց կանանց բռնաբարեցին, ձեզ տուզիկի տեղ էլ չեն դնելու։ Ինչո՞ւ չեք դատում, ինչո՞ւ չեք ճիշտ խոսում, ինչքա՞ն եք լռելու»,- զայրացած բղավում է Լիդա Առուշանյանը։
«Մայրիկ ջան, ես՝ որպես Հայաստանի քաղաքացի Կարեն Բիշարյան, խոնարհվում եմ ձեր զավակների շիրիմների առաջ, խորապես ցավում եմ այն իրադարձությունների համար, որը եղել է, որպես դատավոր՝ պարտավոր եմ առաջնորդվել՝ օրենքով»,- ասաց դատավոր Կարեն Բիշարյանը։
«Պարտավոր եք կատարել Նիկոլի պահանջները»,- սկսեցին դահլիճից բղավել զոհված զինծառայողների հարազատներն՝ այլևս չլսելով դատավորի խոսքերը։
«Մեր երեխաները, որ իրենց ձեզ պես պահեին, այսօր աթոռ չէինք ունենալու, որ նստեիք։ Սա սովորական գործ չի, 5000 երեխու տարել, մորթել են, մարմինները թողել են մասնատած։ Դուք խիղճ ունե՞ք։ Գոնե արդարադատություն հաստատեք, իմ երեխու հաշին ապրում եք»,- դիմելով դատավորին ու դատախազներին՝ ասաց զոհված զինծառայողներից մեկի մայրը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ են քրեական հետապնդման մարմիններն անգործություն դրսևորում և Փաշինյանի նկատմամբ գործ չեն հարուցում. Փաստաբանը՝ դատավորին
- Դատավորը հետաձգեց Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքի քննությունը
- Փաշինյանի պատասխաններում առերևույթ պետական դավաճանության բազմաթիվ փաստեր կային. Արծվիկ Մինասյան
- Առերևույթ սա համապատասխանում է պետական դավաճանության հանցակազմին. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի գործողությունների մասին