Հայաստանի հանարկրթության դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացը կդառնա պարտադիր
«Այժմ գնում ենք այն ճանապարհով, որ դպրոցում կազմակերպվող խմբակներից մեկը՝ մասնագիտական կողմնորոշումը լինի, որը պարտադիր կլինի 7-8-րդ դասարանից սկսած», «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը:
Նրա խոսքով՝ այն թույլ կտա աշակերտին հիմնական դպրոցից ավագ դպրոց գնալ արդեն մասնագիտական պատկերացումներով, ինչն էլ իր հերթին նրանց կօգնի միանշանակ որոշել՝ ուսումը շարունակելու են բուհերում, թե միջին մասնագիտական այլ ուսումնական հաստատություններում:
Թեհմինե Կարախանյանը հայտարարեց, որ Հայաստանի հանարկրթության դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացը կդառնա պարտադիր՝ որպես դպրոցական բաղադրիչ և խմբակ, ինչը հաստատվել է կրթական նոր չափորոշիչներով և ընթացիկ ուսումնական տարում փորձնական անցկացվում է Տավուշի մարզի բոլոր ուսումնական հաստատություններում:
ԿԳՄՍ պաշտոնյան ասաց, որ եթե փորձնական փուլը հաջողվի, ապա 2023-24 թվականին այն կտարածվի հանրապետության բոլոր դպրոցներում:
«2013 թվականից հաջողությամբ փորձարկումներ կատարվել են հանրապետության շատ դպրոցներում և ունեցել ենք ավելի քան 1000 մանկավարժ, որոնք վերապատրաստվել են և երեք փուլով գնահատումներ են եղել այն աշակերտների շրջանում, որոնք մեկ տարվա ընթացքում առնվազն անցել են այդ ուսումնական ծրագիրը: Ունեցել ենք նաև շղթայական ազդեցություն՝ ոչ միայն նրանց մասնագիտության գիտակցված ընտրության առումով»,-իր հերթին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմոնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի ղեկավար Հայկուհի Գևորգյանը:
Նա բերեց 2018 թվականի ուսումնասիրությունների օրինակը, որոնք փաստել են, որ հանրապետության բոլոր մարզերում գյուղական և քաղաքային բնակավայրերում 138 աշակերտի շրջանում հետազոտության արդյուքններով նրանց 80 %-ն ընտրել էր իր գիտակցված մասնագիտությունը, ինչի համար հիմք էր հադիսացել հենց մանսագիտական կողմորոշման դասընթացը, սոցիալալական մանկավարժ-հոգեբանները և ծնողները:
Հայկուհի Գևորգյանը հայտնեց, որ մեկ տարի այդ դասընթացին մասնակցած երեխաները իրենց ապագա աշխատանքը տեսել են հենց իրենց համայնքում, ինչը նույնպես դասընթացների դրական արդյունք է:
Նրա տեղեկացմամբ՝ հանրակրթության դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ առանձին ծրագրերը տալիս են իրենց արդյունքները: 2021-2022 ուսումնական տարվա ավարտին միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների 40 %-ն իր մասնագիտությամբ գտել է աշխատանք, իսկ երեք տարի առաջ այս ցուցանիշը 8 % է եղել:
Հայկուհի Գևորգյանի խոսքով՝ սա կրթություն-աշխատաշուկա կապը ցույց տալու լավ ցուցիչ է: