Մետրոյում ակցիա իրականացնող երիտասարդները բերման ենթարկվեցին
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիներն ակցիա են իրականացնում Մետրոպոլիտենի կայարաններից մեկում՝ պարալիզացնելով մետրոյի աշխատանքը։ Նրանք նստել են մետրոյի վագոնների դռների արանքում ու վանկարկում են՝ «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան», «պայքար»։
Մի քանի րոպեից ակցիայի մասնակիցները դադարեցրեցին անհնազանդության գործողությունը, նեստեցին մետրո ու գնացին հաջորդ կայարան։ Այստեղ նրանցից մի քանիսին կարմիր բերետավորները բռնի կերպով բերման ենթարկեցին։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ բերման են ենթարկել նաև անչափահաս երեխայի։
«Այդ երեխու ձեռքերը ջերդելով տանում էին, հերոսությո՞ւն է երեխու ձեռքերը ջարդելը»,- զայրացած ասաց քաղաքացիներից մեկը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը լրագրողներին ասաց, որ կարծեք երեք հոգու բերման են ենթարկել։
«Մեր հայրենասեր քաղաքացիները մետրոպոլիտենում ակցիա էին իրականացնում։ Այն պահին, երբ արդեն ակցիան ավարտվել էր, որևէ գործողություն չէին իրականացնում, միջանցքի հատվածում էին, կարմիկր բերետավորները եկան ու գազանների նման հարձակվեցին ակցիայի մասնակիցների, արժանապատիվ քաղաքացիների վրա, կոպիտ ուժ կիրառելով՝ սկսեցին բերման ենթարկել, նաև անչափահասի։
Իմ հորդորներին, որ անչափահաս է, ուշադրություն չդարձեցին, ձեռքերը ոլորած, գլուխը ներքև պահած բերման ենթարկեցին, չասցին էլ, թե որ բաժին են տանում»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան