Ովքե՞ր են ներգրավված սահմանազատման հարցերով հանձնաժողովի կազմում
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ընդունել։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ:
Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հանձնաժողովի անդամներն են`
Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Գ. Մինասյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հ. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ն. Ավագյան - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Գուգարաց - ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Ե. Կիրակոսյան - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Ա. Մարտիկյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
Դ. Սանամյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ
Ա. Մարալչյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար
Ս. Պետրոսյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան