ԱԳՆ շենքը շարունակում է մնալ շրջափակված
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթի մասնակիցները շրջափակել են ԱԳ նախարարության շենքի բոլոր մուտքերը։
Շենքին հասնելուն պես ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ ԱԳ նախարարությունն այլևս չի սպասարկում հայրենիքի շահերը։
«Պատե ք շրջափակենք ամբողջ շենքը բոլոր մուտքերով»,-հայտարարեց Սաղաթելյանը։
Ակցիայի մասնակիցները վայրկյանների ընթացքում ճեղքեցին ոստիկանական պատն ու շրջափակեցին նախարարության շենքի մուտքերը։
Նախարարությունների շենքի պատուհաններից մեկից աշխտակիցներից մեկը բռունցքով ողջունեցին պայքարի մասնակիցներին, ինչին հետևեցին ծափահարություններ, «այո» բացականչություններ։
Լուսանկարները բողոքի ակցիայի մասնակիցների ֆեյսբուքյան էջերից։
Հարակից հրապարակումներ`
- «Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից
- Այսօր հանրահավաք և երթ նախատեսված չեն, վաղը ժամը 08:00-ին բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. Սաղաթելյան