ԱԺ-ն առանց ընդդիմության սկսեց հերթական նիստը և անխոչընդոտ ընդունեց օրակարգը
ԱԺ-ն 61 ՔՊ-ական պատգամավորներով սկսեց հերթական նսիտը: Նիստին չէին մասնակցում ընդդիմադիր «Հյաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:
Խորհրդարանական մեծամասնության պատգամավորներն առանց հարցերի և քննարկման ընդունեց ԱԺ օրակարգը, որում ընդգրկված է 23 նախագիծ, որից 4 նախագիծը կքննարկվի 24-ժամյա ռեժիմով: Հատուկ ընթացակարգով ընդունվող նախագծերի թվում է պետական մարմիններում հավատարմագրված լրագրողներին հավատարմագրումից զրկելու՝ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությունը:
Օրակարգը հաստատելուց հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց քննարկել հերթական նախագիծը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցեց «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օերնքներում փոփոխություններ կատարելու նախագիծը: Օրինագծով նախատեսվում է համանքների ղեկավարներին պարտադրել ամեն տարի մշակել առաջիկա 3 տարիների համար միջնաժամկետ ծախսային ծրագերի և սուբվենցիոն ծրագրերի նախագծերը, այն հրապարակել համանքի կայքում և ներկայացնել մարզպետին:
Պարտամավորներն առանց ելույթների և հարցերի 5 րոպեում ավարտեցին նախագծի քննարկումը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան