Աննա Գրիգորյան. ԱԳ նախարարը ծառայում է Նիկոլին և թուրք-ադրբեջանական տանդեմին, ուրիշ ոչինչ
«ԱԳ նախարարությունում նստած նախարարն ու յուր կազմը, կոնկրետ մի քանի հոգի, չեն սպասարկում Հայաստանի ու Արցախի շահերը»,- ԱԳ նախարարության շենքի դիմաց ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով, այս շենքում իսկապես կան լավ աշխատող, պետությանը նվիրյալ հայրենասեր մարդիկ, ում անձամբ ճանաչում է և հորդորում է միանալ իրենց։
«Դուք իսկապես ձեր ամբողջ կյանքը ծառել եք երկրին, իսկ այն մարդը, ով այս պահին նախարար է համարվում, ծառայում է Նիկոլին և թուրք-ադրբեջանական տանդեմին, ուրիշ ոչինչ»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Ա. Գրիգորյանը նշեց, որ, ցավոք, հասել են մի օրի, երբ Հայաստանի շահերը տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններում ներկայացնում են լիլիթմակունցները, ինչ-որ անհասկանալի կերպարներ, որոնք ընդհանրապես կապ չունեն Հայաստանի, արտաքին քաղաքականության հետ։
«Մենք այստեղ ենք պաշտպանելու մեր երկրի շահերը։ Աշխարհաքաղաքական ոչ մի կենտրոն չի կարող պաշտպանել մեր շահերը, քանի դեռ մենք ինքներս ոտքի չենք կանգնել մեր շահերը պաշտպանելու համար։
Բոլորս այստեղ ենք հենց այդ շահը պաշտպանելու համար, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշպանելու համար և դրա համար գնալու ենք մինչև վերջ»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Առաջին անգամ արդեն Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք նաև Հայաստանը պաշտպանել. Վարդևանյան
- Աշոտյան. Այսօր ԱԳ նախարարությունը վերածվել է Նիկոլի դուքյանի
- ԱԳՆ շենքը շարունակում է մնալ շրջափակված
- Այսօր հանրահավաք և երթ նախատեսված չեն, վաղը ժամը 08:00-ին բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. Սաղաթելյան