Միրզոյանը՝ Նիկոլ Փաշինյանի սովորական խամաճիկ
«Այն որ Արարատ Միրզոյանը մեկ նպատակով է հայտնվել այդ աթոռին ՝ այն է քաղաքական պատասխանատվություն կիսելը, բոլորս գիտենք։ Ինքը սովորական խամաճիկի դերում է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի բոլոր հրահանգները»,- «Դիմադրություն» շարժման երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիային։
«Մենք այնտեղ էինք նաև պրոֆեսիոնալ դիվանագետների համար, որոնք ծառայում են ոչ թե մեկ անձին, այլ պետությանը, նրանց ասելու, որ մի տրվեք սրանց հրահանգներին և շարունակեք ծառայել ձեր երկրին, թույլ մի տվեք, որպեսզի իրականացնեն հերթական զիջումները։ Բրուսելյան հանդիպումից հետո առավել քան ակնհայտ է, որ սրանք պատրաստվում են Արցախը թողնել Ադրբեջանի կազմում»,- նշեց Գրիգորյանը։
Նրա կարծիքով, ԱԳՆ-ում աշխատում են մարդիկ, որոնք որևէ կերպ չեն պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում ։
«Նրանցից մի քանիսը նաև անցած տարի դուրս եկան աշխատանքից՝ ի նշան բողոքի։ Ես իհարկե ակնկալում եմ, որ նրանք ավելի բաց կխոսեն, թե ինչպիսի գաղտնի բանակցություններ են եղել, որ նրանք դուրս եկան աշխատանքից։ Ավելին՝ փոխարտգործնախարարներից մեկը՝ Վահե Գևորգյան, երբ տեսախցիկներն ուղղված չէին նրան, հարցրեցի,թե ի՞նչն է խնդիրը, որ չեք ասում ՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում , պատասխանեց, որ Արցախի ժողովուրդը ադրբեջանական վերահսկողության ներքո ապագա չունի։ Վստահ եմ՝ նրա պես շատերն են մտածում»,- ասաց նա։
Նա կոչ արեց դիվանագետներին՝ միանալ պայքարին։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունները թուրքական և ադրբեջանական օրակարգով են շարժվում․ Լևոն Քոչարյան
- Որևէ հակահայ պայմանավորվածություն այլևս մեզ չի զարմացնում․ Իշխան Սաղաթելյան
- «ՀՀ ԱԳՆ»-ն խոսում է «սահմանային» հանդիպումների մասին
- ԱԳՆ շենքի պատուհաններից մաքրում են Արցախի դրոշը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան