Ծեծել-ջարդելու հրահանգը տալիս է անձամբ վարչապետ կոչեցյալը. Ավետիք Իշխանյան
«Անկախ Հայաստանում դեռևս ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել։ Իսկ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունները համարել ժողորդավարական` ծիծաղելի է»,- «Հայկական օրակարգ. բռնաճնշումներ` ժողովրդավարության դրոշով» թեմայով քննարկմանն ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Նա նշեց, որ 2018 թվականին ստի ու կեղծիքի հեղափոխության արդյունքում, եթե իսկապես ուզում էին ժողովրդավարություն, ապա Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պետք է լինեին արտահերթ ընտրություններ. «Բայց այսօրվա վարչապետ կոչեցյալը շատ լավ հասկանում էր, որ այդ ժամանակ իրեն մեծամասնությունը չէր ընտրի, որովհետև գործադիրն իր ձեռքին չէ։ Նա զավթելով իշխանությունը՝ ամրապնդեց իր իշխանությունը, հետո նոր փորձարկելով այդ իշխանությունը Երևանի քաղաքապետի ընտրությունների վրա, անցավ խորհրդարանական ընտրությունների»։
Նա նշեց, որ հեղափոխության ալիքի վրա դեռևս չի նշանակում ազատ ընտրություններ, իսկ 2021 թվականի ընտրությունը, ընդամենը ֆարս էր։
«Չնկատել այն հսկայական վարչական ռեսուրսները, որոնք իրականցնում էին իշխանությունները, բռնաճնշումները, հետագայում կպարզվի, հույս ունեմ իշխանափոխությունից հետո, ինչ ֆինանսական ռեսուրսներ են կիրառվել»,- ասաց Իշխանյանը։
Նրա խոսքով, Հայաստանում չի գործում դասական ժողորդավարությունը և խոսել ժողորդավարության մասին, ընդունելով միայն ընտրությունները, նույնպես կեղծ են։
Իրավապաշտպանի խոսքով, քաղաքական և դատական իշխանությունների տարանջատման մասին էլ չի կարող խոսք լինել, իսկ երբ որ չկա իշխանության տարանջատում, ապա խոսել մարդու իրավունքների մասին, անիմաստ է։
«Այստեղից է գալիս այն ամենը, ինչը կատարվում է Հայաստանում՝ հրահանգով ծեծուջարդ ոստիկանների կողմից, որի հրահանգը տալիս է անձամբ վարչապետ կոչեցյալը»,- ասաց Իշխանյանը՝ նշելով, որ նույնը վերաբերում է քրեական գործեր հարուցելուն, համատարած կալանավորումներին։
«Նույնիսկ այսօրվա գրպանային դատավորները չեն կարողանում դատավճիռներ կայացնել, քանի որ գործերն ամբողջությամբ սարքված են»,- ասաց իրավապաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- Կոչուբաևը՝ ոստիկանին. Դաջվածքիդ խաչը քեզ օգնական
- Ինչո՞ւ ոստիկանության զորքերը պոստ չեն պահում, կամ էլ՝ պահում են 10-15 տոկոսի չափով. Տիգրան Աբրահամյան
- Ոստիկանությունում կատարվում են ծառայողական 47 քննություններ և ծառայողական 5 ուսումնասիրություններ
- Ոստիկանությունը հաստատում է. Պարգևատրում եղել է
- Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկանական պատի հետևում. Մեր խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարությունը ի վիճակի է ապահովել երկրի անվտանգությունը
- Ոստիկաններն առևանգեցին կարմիր անձրևանոցով զբոսնող քաղաքացիներին. Քրիստինե Վարդանյան
- Խոսքը 60-80 ոստիկանի մասին է, որոնք ժողովրդի պահանջով մեկուսացվեցին և մեր այսօրվա քայլերթը լրիվ ուրիշ էր. Վարդևանյան
- 50-60 ոստիկանի շոր հագածները մխտռում են ողջ ոստիկանությունը.Տիգրան Քոչարյան
- Թագուհի Թովմասյան. Ոստիկանի կողմից հանրության համար վտանգավոր արարք կատարելու դեպքով քրեական գործ է հարուցվել
- Լևոն Քոչարյան. Ոստիկանը շատ ցինիկաբար էր իրեն պահում, ոնց որ հատուկ սադրեր
- 3 մլրդ դրամ ոստիկանությանը՝ այս ապօրինությունների համար