Ում ասածը երկրի գոնե 50 %-ը կլսի. Արա Վարդանյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը «Հայելի» մամուլի ակումբում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և Բրյուսելյան հանդիպմանը:
«Վերջապես թուրքը թշնամի՞ է, թե՝ եղբայր: Եթե թշնամի է, ապ հայտարարեք այդ մասին: ԱԺ-ում նստած մի պատգամավոր՝ ոմն Խաչատուր Սուքիասյան, ասեում է՝ մեր եղբայրական հարևան ժողովուրդները և այդ թվում նաև նշում է թուրքերին: Եթե թուրքերը եղբայրական ժողովուրդ են, հետևաբար մարդուն թուրք անվանելն երևի վիրավորանք չպետք է լինի: Պետք է կողմնորոշվենք «թուրքը» վիրավորա՞նք է, թե ոչ: Ինձ համար վիրավորանք է, իսկ իրենց համար վիրավորանք չէ, նույնիսկ օրհնանք է: Արմեն Գրիգորյանի ձրաբակալությունը քաղաքական է, հակառակ դեպքում պետք է ձերբակալեին Բակո Սահակյանի գլխին օպերայի հրապարակից քարեր գցողներին, Նիկոլ Փաշինյանին, որը տարբեր տեղերում ապուշություններ է դուրս տվել, ինչպես նաև իր կուսակցության կարկառուն ներկայացուցիչներին: Արմեն Գրիգորյանի և մյուս ընդդիմադիրների ձերբակալությունները քաղաքական են: Նրանք կարծում են, որ այդ ձևով կարող են թուլացնել շարժումը, բայց այն անկասելի է և միանշանակ ավարտվելու է մեր հաղթանակով»,-պրոթուրքական կողմնորոշումներով քաղաքացիներին «թուրքեր» անվանելու համար պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին ձերբակալելու փաստը մեկնաբանեց Վարդանյանը:
Անդրադառնալով վերջին տարիների քաղաքական զարգացումներին՝«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենն ասաց. «2018 թվականի իշխանազավթումից հետո աստվածացրել են Նիկոլին և իր խմբակի որոշ անդամներին, իսկ հակառակ կողմում էլ մեր՝ տերբեր քաղաքական ուժերի, ինչպես նաև Հայակական Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների անունները փորձել են գցել հասարակության մեջ: Հասարակությունը բաժանվել է աստվածների և մեզ, որոնց անունը 4 տարի գետնով են տվել: Դրանից հետո 4 տարվա ընթացքում իրենք իրենցով սկսեցին իրենց անունները գետնին իջեցնել՝ Արցախի դավադիր պատերազմով և տարբեր որոշումներով և արդյունքում մենք ստացել ենք Հայաստան, որում չկան հեղինակություններ:
Հայաստանում այօր չկա գեթ մեկ մարդ, ում ասածը երկրի գոներ 50 %-ը կլսի ու կասի, որ այդ մարդը ճիշտ է ասում: Սա պլանավորած էր և աշխարհի որևէ երկրում նման բան չի եղել:
Ընտրություններով պարզվեց, որ քիչ թե շատ հեղինակություն ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 270 հազար մարդ իր վստահության քվեն տվեց նրան: Որոշ աջակցություն ստացավ «Պատիվ ունեմ» դաշինքը և նաև Նիկոլը: Բայց մենք գիտենք, որ ընտրություններում լուրջ կեղծիքներ են տեղի ունեցել: Ես պնդում եմ, որ այնտեղ 200-300 հազար ձայն կեղծվել է, և ապագայում այն կապացուցվի:
Մինչև մենք չազատվենք այս իշխանությունից, այս հասարակությոնը չի կարող բուժվել: Երբ ես ասում եմ «բուժվել», որևէ մեկին չեմ վիրավորում, ուզում եմ ասել, որ 2018 թվականից հետո մեր հասարակությունը շատ լուրջ հիվանդացել է: Մենք մի իրավիճակում ենք, որ եթե նույնիսկ Վեհափառ Հայրապետը կոչով դիմի հայ ժողովրդին՝ 50%-ից ավելն իրեն չի լսի, քանի որ Նիկոլի իշխանությունը վարկաբեկել է նաև Հայ Առաքելական եկեղեցին»:
Ուզում եմ ապրել մի Հայաստանում, երբ մի հերոսի չեն մեղադրում 10 հոգու սպանության մեջ, հետո տանում 10 հազար զինվոր սպանդի ենթարկում
«Ես ուզում եմ ապրել մի Հայաստանում, որտեղ մի մարդու չեն մեղադրում հիմնադրամի փողերը կազինոյում խաղալու մեջ և հետո նույն հիմնադրամից օրը ցերեկով 100 մլն դոլար գողանում: Ուզում եմ ապրել մի Հայաստանում, երբ մի հերոսի չեն մեղադրում 10 հոգու սպանության մեջ, հետո տանում 10 հազար զինվոր սպանդի ենթարկում:
Ես 2018 թվականին տեղի ունեցածի մեջ վատ բան չեմ տեսնում: Ժողովուրդը պահանջեց կառավարության հրաժարականը, որը դրական է: Բայց հարցն այն է, թե ինչ տեղի ունեցավ հետո: Ինչ էիք դուք սպասում Նիկոլ Փաշինյանից և ինչ ստացաք: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում նախկին թալանչիներին պետք է բռնեին, դե մի թալանչիի անուն ասեք, որ բռնել են: Այնպես չէ, որ նրանք չկան, նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են ընդունել, որ եղել են սխալներ: Բայց ընդդիմությունը, ի տարբերություն ներկա իշխանությունների, պայքարում է հայրենիքը փրկելու համար:
Ես չեմ բացառում որ իշխանափոխությունից հետո մեր իրավական համակարգում պարզվի, որ 2018-ին ոչ թե իշխանափոխություն է եղել, այլ իշխանազավթում, ինչի արդյունքում 2018 թվականից մինչ օրս կայացված բոլոր որոշումները կհամարվեն առոչինչ: Սա կարող է վերաբերել նաև տաբեր միջազգային կառույցների կողմից Հայաստանին տրվող դրամական օգնություններին, որոնք մեր ոստիկաններին բաժանվում են որպես պարգևատրումներ: Դրա համար այդ երկրներն էլ թող մտածեն, որ իշխանափոխությունից հետո միգուցե իրենց փողերի տերը չլինեն»,-ասաց Արա Վարդանյանը:
Նիկոլը Նեռ է, չարիք, սև թուղթ, որ բերեցին այս ազգի գլխին
Բանախոսը գնահատեց նաև Բրյուսելյան հանդիպումը. «Բրյուսելում արձանագրեցինք, որ Արևմուտքն փորձում է Ռուսաստանին ամբողջությամբ հանել այս տարածաշրջանից: Հարց է ծագում՝ եթե Արցախում կանգնած են ռուս խաղաղապահ ուժերը և իրենք են այսօր Արցախի անվտանգության երաշխավորն, ապա ինչպես կարող է Արևմտյան ղեկավարի հրապարակած տեքստում որևէ տեղ հիշատակված չլինի ՌԴ-ի անունը, կամ նրա դերակատարությունն այս գործընթացում: Նաև Մինսկի խմբի համանախագահների մասին որևէ բան չկա գրած, մինչդեռ Նիկոլը մի քանի շաբաթ առաջ հայտարարեց, որ հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
Դրա համար պետք չէ շատ խորանալ այս թրքաբարո իշխանության քայլերի մեջ, պետք է հասկանալ, որ այս ամենը կանգնեցնելու միակ ձևն իրենց հեռացնելն է: ես հասկանում եմ որ այսօր շատերը տանը նստել, գլոբուսը դրել են դիմացները, պտտում են ու մտածում, թե ուր գնան այս Հայաստանից: Մի արե՛ք, քանի որ ուր էլ գնաք 3-րդ սորտի մարդ եք լինելու: Մնացե՛ք Հայաստանում, միացե՛ք մեր պայքարին և վստահ եղեք՝ Նիկոլից հետո կյանք կա: Նիկոլը Նեռ է, չարիք, սև թուղթ, որ բերեցին այս ազգի գլխին: Ասում ես՝ ինչու պատերազմ բերեցիր այս երկրի գլխին, ասում է՝ նախկիններն էին ես չէի: հայրենակիցնե՛ր, համոզված եղեք, որ Նիկոլից հետո կյանք կա և այդ կյանքը լավ է լինելու, ձեռբերումներ են լինելու»:
Հարակից հրապարակումներ`
- «Ընդդիմությունը, բացակայելով ԱԺ նիստից, քրեական արդարադատության ոլորտի կոլապս է ուզում ապահովել»
- «Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից
- Մետրոյում ակցիա իրականացնող երիտասարդները բերման ենթարկվեցին
- Առավոտյան ժամը 08։00-ից Երևանում կմեկնարկեն ավտոերթեր, բողոքի անհնազանդության ակցիաներ. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան