Թուրքիան Սիրիայում նոր ռազմագործողություն կսկսի առաջիկայում․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 23-ին կայացած կառավարության նիստի ավարտից հետո ասուլիս է տվել, որի ընթացքում հայտնել է Սիրիայում նոր ռազմական գործողություն կսկսեն առաջիկայում, գրում է Էրմենիհաբերը։
«Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգություն գոտիներ ստեղծելու համար: Մեր գործողության համար առաջնահերթ են լինելու այն տարածքները, որոնք հաճախակի իրականացվող հարձակումների, և ոտնձգությունների թիրախ են դառնում»,-ասել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ այդ գործողությունները կսկսվեն այն ժամանակ, երբ Թուքրիայի զինված ուժերը, հետախուզությունն ու ոստիկանությունն ավարտեն իրենց նախապատրաստական աշխատանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան