Այս իշխանությունները թուրքական և ադրբեջանական օրակարգով են շարժվում․ Լևոն Քոչարյան
«Եթե միասնական ենք, պլանավորում են մի բան անել և գիտենք ինչի համար, ուրեմն հաջողում ենք։ Այս նույնը պետք է անենք մեծ մասշտաբով։ Դրա համար անհրաժեշտ է, որ այն քաղաքացիները, որոնք կիսում են մեր գաղափարները ,գան և մեր կողքը կանգնեն»,- «Դիմադրություն» շարժման երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Այս իշխանությունները թուրքական և ադրբեջանական օրակարգով են շարժվում։ Դա նրանց քաղաքականությունն է։ Բրյուսելում հանդիպումից հետո արված վերջին հայտարարությունից տեսանք, որ ամեն ինչ գնում է նրան, որ Ղարաբաը մնա Ադրբեջանի կազմում»,- ասաց նա
Լևոն Քոչարյանը նաև նշեց, որ գնալով իրենց շարքերը համալրվում են՝ անկախ եղանակային պայմաններից։
«Եղանակին նայեք և տեսեք որքան մարդ կա այստեղ։ Կա վճռականություն։ Շարժման մարման մասին ընդհանրապես խոսք չի կարող գնալ»,- եզրափակեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան