«ՀՀ ԱԳՆ»-ն խոսում է «սահմանային» հանդիպումների մասին
«Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով»,-հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն, կրկին անգամ «մոռանալով», որ չի կարող լինել «ՀՀ վարչապետ», «ՀՀ փոխվարչապետ»՝ փաշինյանյան կառավարությանը ՀՀ քաղաքացիները զրկել են ՀՀ ու իրենց անունից գործելու իրավունքից։
կԱթոռներին կառչած՝ փոխվարչապետերը կատարում են միայն Ադրբեջանի հրահանգները՝ վերջնի շահերը սպասարկելով։
ԱԳՆ-ն, որ իրեն ՀՀ ԱԳՆ է կոչում, հայտնում է, թե՝ «կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ»՝ խաբելով, թերևս, միայն իրենք իրենց.
ինչ կողմեր՝ կողմ
ինչ վերահաստատել՝ կրկնել
ինչ սահմանազատում ՝ նվիրում...
Խայտառակություն։ Ամոթ «ՀՀ ԱԳՆ»-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան